Վրաստանի ԱԳՆ-ն դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին հետ կուղարկի Ուկրաինա: Նա հետ էր կանչվել այն բանից հետո, երբ 2020թ.-ի մայիսին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակվեց Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալկալիանին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա ժամանակ չկա, և իրավիճակն այն չէ: Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ դեսպանն իր տեղում չլինի»,- ասել է Զալկալիանին:
Նա նշել է, որ Վրաստանը ձգտելու է Ուկրաինայի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման:
Անցած տարվա օգոստոսին Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ Վրաստան: Նրա խոսքով, իր նախագահության ընթացքում նա բազմաթիվ սխալներ է թույլ տվել, բայց այժմ նա բավական փորձ է ձեռք բերել՝ արժանապատվորեն իր երկրին ծառայելու համար: