Թուրքիան կասեցրել է իտալական Leonardo ընկերությունից ուսումնական ուղղաթիռներ գնելու €70 մլն արժողությամբ գործարքը՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի արտահայտությունից հետո: Այս մասին գրում է la Repubblica-ն:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի իշխանությունները կառավարությունից պահանջում են պաշտոնական ներողություն:
«Առայժմ Հռոմից պատասխաններ չկան, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդանշաններ փոխանցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի աթոռի հետ կապված իրավիճակից հետո: Դրագին Էրդողանին նաև անվանել է բռնապետ: