Իրանի Նաթանզ քաղաքում միջուկային օբյեկտում տեղի է ունեցել վթար էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին:
«Այսօր առավոտյան տեղի է ունեցել միջադեպ, որն առնչվել է Շահիդ Ահմադի Ռոշանի (Նաթանզ) հարստացման հարցերով (ուրանի) օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի մի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան, չկա նաև շրջակա միջավայրի աղտոտվածություն:
Քամալվանդին հավելել է, որ ավելի ուշ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն: