Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Կովկասում անվտանգության հայկական դիլեման. 2018-ից տեղափոխված պատերազմը

Կասկածից վեր է, որ խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացում պատերազմի թեման լինելու է ամենաքննարկվողներից և սուր շրջանառվողներից մեկը, ինչը միանգամայն օբյեկտիվ իրողություն է: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ քննարկումները, թերևս, լինելու են գրեթե բացարձակ սուբյեկտիվության համատեքստում, ինչպես մինչ այժմ: Դրա մի դրսևորումներից մեկն, օրինակ, այն է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը բանակցությունը մտցրել է փակուղի, և դրա հետևանքով առաջացել է պատերազմ: Մի կողմ թողնենք այդ պնդումների կամ, ավելի շուտ՝ նենգափոխումների բարոյական կողմը, երբ քաղաքական նկատառումներից ելնելով՝ հենց հայաստանյան քաղաքական շրջանակներ կարող են Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի պատասխանատվությունը դնել Հայաստանի ղեկավարության վրա: Պատերազմը, ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու, ծրագրվում էր թերևս 2018-ի աշնանը: Դրանից առաջ տեղի ունեցավ մի քանի նշանակալի իրողություն: Նախ՝ ապրիլյանից հետո Վիեննայի ամերիկյան օրակարգով՝ հրադադարի պահպանման մեխանիզմներ, իսկ հետո Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, այդ օրակարգը շեղելու նպատակով տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումներից հետո եղավ մեկուկես տարի դադար: Ինչի՞ վկայություն էր այդ դադարը: Եվ ինչի՞ վկայություն էր դրանից հետո 2017-ի հոկտեմբերին Ժնևում տեղի ունեցած երրորդ և փաստորեն վերջին հանդիպումը, որից հետո էր, որ Ալիևը որոշեց 2018 թվականի հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահի ընտրությունը, չգիտես ինչու, տեղափոխել 2018-ի ապրիլ: Թեև, հենց Ադրբեջանից հնչող հայտարարություններն էլ հուշում էին, թե ինչու:

Ադրբեջանը 2018-ի առաջին եռամսյակում հայտարարում էր, որ 2018-ի ամռանը ակնկալում է Հայաստանում իշխանության հարցի լուծումից հետո «ինտենսիվ առարկայական բանակցություն», ընդ որում՝ «տարածք խաղաղության դիմաց» բանաձևի տրամաբանության ներքո: Իշխանության հարցի լուծումն, իհարկե, Սերժ Սարգսյանի վարչապետության անցումն էր, որից հետո էլ Բաքուն ակնկալում էր առարկայական բանակցությունը՝ այն էլ ինտենսիվ, ինչն այլ բան չէ թերևս, քան պարզապես լուծում տարածքների վերադարձի կամ Լավրովյան պլանի առումով: Մի բան, որի վերաբերյալ, այսպես ասած, վերջնական ճշգրտումները թերևս արվել էին 2017-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանի և Ալիևի երրորդ և վերջին հանդիպման ժամանակ: Այստեղ, թերևս, տեղին է հիշել 2017 թվականին պաշտոնավարած Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս հրապարակած հոդվածը և դրանում հիշատակված մի դրվագ: Նա պատմում է, որ ռուսաստանցի համանախագահ Պոպովին հարցրել է, թե արդյո՞ք Լավրովյան պլանին Երևանի և Բաքվի համաձայնության դեպքում Ռուսաստանը կիրականացնի այն: «Իհարկե, ոչ», եղել է Պոպովի պատասխանը, ինչից Հոգլանդը եզրահանգում է, որ հակամարտության չկարգավորվածությունը Ռուսաստանը դիտարկել է Կովկասում ազդեցության հիմնական գործիք կամ, թերևս, միակ գործիք: Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ թերևս պատրաստվում էր իրավիճակը Ռուսաստանի ձեռքից վերցնել 2018-ի աշնանը, սակայն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խառնեց պլաններն ու ստեղծեց նոր իրավիճակ, Ալիևի ու Էրդողանի համար, թերևս, անսպասելի: Ալիևը ամռան ընթացքում թերևս փորձում էր հասկանալ, թե ինչ կատարվեց Հայաստանում:

Ի վերջո, սեպտեմբերին Պուտինի հետ Ալիևի բանակցությունից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հրաժարվել աշնանային պատերազմի տարբերակից, և ԱՊՀ երկրների ղեկավարների Դուշանբեի Վեհաժողովում եղավ Փաշինյան-Ալիև առաջին քննարկումը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Կովկասում պատերազմի հարցը միայն առերևույթ է արցախյան հարցի համատեքստում: Լայն իմաստով, այն աշխարհաքաղաքական հարաբերակցության հարց է, որում լուծվում է հենց Կովկասի կառավարման խնդիրը, ինչի մասին իր հոդվածում ակնարկում է Հոգլանդը: ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասը թուլացած Ռուսաստանի կառավարման տիրույթում Արևմուտքը թողել է այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանի հետ կապվում էր ժողովրդավարական գործակցության հույս: Դա է եղել պատճառը, որ Արևմուտքը զսպել է Թուրքիային կովկասյան ուղղությամբ: Երբ 2006-07 թվականներից, նավթի բարձր գնով ոգևորված ՌԴ նախագահ Պուտինը գնաց ԱՄՆ հետ սառըպատերազմյան տրամաբանությամբ հարաբերության ճանապարհով, պնդելով, որ պետք է լինի վերադարձ աշխարհի բաժանման ԱՄՆ-ԽՍՀՄ, այս դեպքում ԱՄՆ-ՌԴ հարաբերակցության, ԱՄՆ կորցրեց Թուրքիային զսպելու մոտիվացիան: Նաև դա նպաստեց Թուրքիայում էրդողանյան իշխանության ու հավակնությունների գեներացմանը, որն, ի վերջո, հասավ նաև Կովկաս, Կովկասի կենտրոն՝ Շուշի, հայկական կյանքերի ու տարածքների վրայով: Մենք, որպես հանրություն և պետություն, և որպես համայն հայություն, պետք է հենց այդ լայն համատեքստում դիտարկենք Կովկասի խաղաղության ու պատերազմի դիլեման, որպեսզի կարողանանք գտնել մեզ համար հնարավորինս անվտանգ ու երկարաժամկետ լուծումներ՝ բոլոր դերակատարների հետ մեր հարաբերության «կառուցակարգերում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում