Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Հայաստանի դիմադրողունակության բանաձևը․ իրական ընդդիմությունը՝ ազգային անվտանգության հարց

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ շարունակվում են կռահումների կամ ոչ պաշտոնական տեղեկությունների վրա հիմնված դատողությունները այս կամ այն քաղաքական ուժի մասնակցության, այս կամ այն ձևաչափի վերաբերյալ:

Ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը լուծելու է ոչ միայն զուտ ներքաղաքական հարաբերակցության, այլև լայն նշանակության, ընդհուպ ռեգիոնալ նշանակության հարցեր:

Ամբողջ խնդիրն այն է թերևս, գոնե մինչ այժմ եղած իրադրության և ուժերի հարաբերակցության համատեքստում, որ Հայաստանում գործող իշխանությունն ունի իր դիրքերը պահելու մեծ հավանականություն: Ընդդիմությունը, միևնույն ժամանակ, Հայաստանում հիվանդ է և խոսքը ոչ թե անհատականացված որևէ կուսակցության կամ լիդերի, այլ` ինստիտուտի, գաղափարի մասին է:

Կեղծ, ծախված, ռուսամետ, արևմտամետ, լիբերալ, ջհուդամասոն և այսօրինակ՝ ոչինչ չասող, ամեն ինչ լղոզող դիսկուրսներից անհրաժեշտ է դուրս գալ ժամ առաջ՝ գործնականում ձևավորելով Հայաստանում հակակշիռների և այլընտրանքների ավելի գործնական մեխանիզմներ:

Հայաստանի արտաքին, անվտանգային այլընտրանքները պետք է սկսվեն ներսում այլընտրանքների կամ առնվազն դրանց որոնմանշուրջ գործնական, ոչ դատարկ հռչակագրա-պաթետիկ մակարդակի գործողություններից:

Բովանդակալից, որակյալ և մրցակցային քաղաքական միտքը Հայաստանի համար դառնում է ազգային անվտանգության հարց։

Հասարակությունն ունի ընդդիմություն ունենալու կարիք, որովհետև իշխանության ունեցած ընդդիմությունը՝ անգամ ամենալավ մղումներով, ամենաանկեղծ մղումներով, չի կարող լինել ուժեղ ընդդիմություն: Ընդ որում՝ Հայաստանում մենք տեսել ենք այդպիսի խոսուն օրինակներ, երբ պարզվել է, որ ուժեղ թվացող ընդդիմության «վազքը եղել է մինչև կատվի մարագ հասնելը», որովհետև այդ ընդդիմությունները հենված չեն եղել հանրության վրա և որպես կանոն, դրանք ոչ մի օգուտ չեն բերել ոչ միայն հանրությանն ու պետությանը, այլ նաև հենց իշխանությանն ու, բնականաբար, իրենք իրենց: Այդպիսի ընդդիմություններից օգտվել են թերևս միայն մի քանի նեղ շրջանակներ, մանիպուլյացիայի ենթարկելով հանրությանը: Բավական էր, որպեսզի երկրում ձևավորվեր իսկապես հանրային լայն վստահության արժանացած ընդդիմադիր շարժում և գործընթաց, երբ թվում է, թե կեղծ ընդդիմություններով հանրությանը մոլորեցրած համակարգը չձգեց նույնիսկ մեկ ամիս:

Ըստ այդմ՝ ընդդիմության շուրջ դիսկուրսի հասցեատերը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը, այլ հասարակությունը: Հասարակությունը պետք է գա, այսպես ասած, եզրահանգումների, թե նոր իրավիճակում ինքն ընդհանրապես ինչ պահանջներ ունի և այդ պահանջների հանդեպ ինչպիսի հարաբերակցության մեջ են իշխանությունն ու մյուս քաղաքական ուժերը: Դա է նաև պատճառը, որ մենք բազմաթիվ առիթներով արձանագրել ենք՝ հունիսի արտահերթ ընտրությանն ընդհանրապես ընդդիմություն ունենալու, տեսնելու, առարկայորեն շոշափելու մասին խոսակցությունները արհեստական են: Ընդդիմություն ձևավորելը շատ ավել բարդ գործ է, քան իշխանություն ձևավորելը, և պահանջում է շատ ավելի խորքային ու համակողմանի աշխատանք, բայց դրա համար շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս դիպուկ և ճշգրիտ ձևակերպվեն երևույթի թիրախային հիմնասյուները:

Ամբողջ հարցն այն է, որ բուն խնդիրը, որ կանգնած է պետության առաջ, ոչ թե այս կամ այն ուժի, այդ թվում՝ իշխանության, այլ պետության դիրքերն ամուր պահելն է: Այստեղ է, որ չափազանց կարևոր է դառնում այն, թե ինչպիսին է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Եվ եթե երկրում իշխանությունն ու ընդդիմությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով պայքարում են մեկ նպատակին ավելի լավ ծառայելու համար, ապա՝ երբ այդ նպատակը պետական շահն է, դա լավ է, բայց երբ այդ նպատակը այլ պետության շահն է՝ թեկուզ ռազմավարական դաշնակից ու բարեկամ հռչակված, ապա դա, մեղմ ասած, վատ է: Մինչդեռ Հայաստանում արդեն տևական, առնվազն տասնամյա և ավելի երկար տևողությամբ մի ցիկլ է, երբ խոշոր հաշվով Հայաստանի ընդդիմությունը պայքարում է ցույց տալու համար, որ իշխանությունից ավելի լավ և ավելի խորը կսպասարկի ռուսական քաղաքական ռազմավարությունը: Իսկ այդ ռազմավարությունը ներկայումս մտել է մի փուլ, որտեղ ավելի ու ավելի հավակնոտ ու ագրեսիվ կարող է դառնալ հայկական անկախ պետականության հանդեպ: Միևնույն ժամանակ, այդ ռազմավարությունն ավելի ու ավելի մեղմ է դառնում թուրքական հավակնությունների հանդեպ:

Այդ իրավիճակում Հայաստանի դիմադրողունակության բանաձևը, այդ թվում և նույն Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության արդյունավետության հրամայականը, պահանջում է Հայաստանում գաղափարական այլընտրանքի կրող ընդդիմության ձևավորում, որը կունենա շոշափելի հանրային աջակցություն հենց այդ նկատառումից ելնելով, հենց այդ հողի վրա՝ Հայաստանի հանրության մեծ աջակցությամբ բանաձևելով և ձևակերպելով Հայաստանի և այլ ուժային կենտրոնների, առաջին հերթին միջազգային անվտանգային համակարգի անխոս առաջատար հյուսիսատլանտյան բևեռի հետ հարաբերության հայեցակարգ: Սա ուղղակի պարզագույն մեխանիկա է, հատկապես այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ ոչ միայն դար առաջ, այլև առնվազն վերջին տասնամյակում: Կկարողանա՞ հայ ժողովուրդը էական քայլ կատարել այդ մեխանիկան հանգուցալուծելու ուղղությամբ՝ փոխելով ռեգիոնն իր մեկդարյա տրամաբանությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում