Ֆրանսիական Sanofi կորպորացիայի արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել 2021 թվականի աշնանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Կլեման Բոնը:
Նրա խոսքով՝ չնայած երկրորդ սերնդի պատվաստանյութերի ներդրմանը, որոնք հարմարեցված են կորոնավիրուսի նոր շտամներին, առաջին սերնդի դեղերի պահանջարկը կտրուկ չի ընկնի:
«Հուսով եմ, որ պատվաստանյութերի երկրորդ սերնդից առաջ շուկայում կհայտնվի Sanofi-ն: Լաբորատորիան հաստատում է, որ այն կլինի մինչև 2021 թվականի ավարտը»,- նշել է Բոնը: