Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի և ապրիլի 9-ին մահացած նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ավագ որդին՝ արքայազն Չարլզը, ժառանգել է Էդինբուրգի դուքսի տիտղոսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տվյալ տիտղոսները ժառանգվում են և Թագավորական մեծության մահից հետո փոխանցվում են ավագ որդուն՝ Ուելսի արքայազնին»,- գրում է գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական հերալդիկ պալատի հայտարարությունը:
Պարզաբանվում է նաև, որ եթե Ուելսի արքայազնը կամ այլ տիտղոսակիր թագավոր դառնա, հանգուցյալ Ֆիլիպից ժառանգված տիտղոսները կանցնեն թագին, այսինքն՝ կդադարեն գոյություն ունենալ:
Սակայն երբ արքայազն Չարլզը դառնա թագավոր, Էդինբուրգի դուքսի տիտղոսը կանցնի նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Էդվարդին: Երբ Էդվարդը 1999-ին ամուսնացավ և դարձավ Էսեքսի կոմս, նրա հայրը և ավագ եղբայրը պայմանավորվեցին, որ արքայազն Ֆիլիպի և թագուհու մահից հետո նա կդառնա Էդինբուրգի դուքս: