Բրազիլիայում Մինաս Ժերայս նահանգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ՝ SARS-CoV-2, որն ավելի վտանգավոր է վիրուսի նախնական տարբերակի համեմատ: Այս մասին հաղորդում է Globo թերթը:
Պարզաբանվում է, որ պացիենտի՝ նոր շտամով վարակումը գրանցվել է Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտեում:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ այն ունի միանգամից 18 մուտացիա՝ համեմատած «բնօրինակի» հետ, և պոտենցիալ ավելի վարակիչ է, քան «ուհանյան» շտամը: