Շաքարի և տրանսճարպերի ավելցուկի դեպքում մարդու մոտ կարող է զարգանալ Ալցհեյմերի հիվանդություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր դիետոլոգ Անտոնինա Ստարոդուբովան:
Բժիշկը հիշեցրել է, որ ճիշտ սնունդը շատ կարևոր է մարդու հոգեկան առողջության համար:
«Եթե սննդի խանգարումը, շաքարի, տրանսճարպերի ավելցուկը հանգեցնում է օրգանիզմում քրոնիկ բորբոքային պրոցեսների մեծացման, ապա մեծանում է տարիքային հիշողության կորստի, «մնեստիկ-ինտելեկտուալ դեֆիցիտի» զարգացման ռիսկը»,- նախազգուշացրել է Ստարոդուբովան:
Ինչպես նկատել է դիետոլոգը, եթե մարդը սահմանափակի տրանսճարպերի և շաքարի օգտագործումը, ապա դա կնվազեցնի հիվանդության զարգացման ռիսկը:
«Թարմ սեզոնային հատապտուղներն ու մրգերը հակաօքսիդանտների և ֆլավոնոիդների աղբյուրներ են, որոնք կարող են նպաստել տկարամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի նվազեցմանը»,- ընդգծել է փորձագետը:
Կոգնիտիվ դեֆիցիտի զարգացման ռիսկից օգնում են խուսափել պոլիչհագեցած ճարպաթթուները, որոնք կան ձկների և ընկույզների մեջ՝ հավելել է Ստարոդուբովան: