Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունում տարաձայնություններ են առաջացել ռուսական Sputnik V պատվաստանյութի հնարավոր գնումների շուրջ: Այս մասին նա ասել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
«Քաղաքական գործիչների վրա ճնշումը մեծ է: Մարդիկ անհամբեր են դառնում, ուզում են պատվաստվել: Այդ պատճառով կառավարությունները ցանկանում են անել հնարավորը», – ասել է նա:
Ըստ նրա՝ ԵՄ անդամ երկրների մեջ կան տարաձայնություններ և զգայունության տարբեր աստիճաններ ռուսական դեղամիջոցի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Միշելը հավելել է, որ «լուծում» է տեսնում Եվրամիությունում պատվաստանյութերի արտադրությունն ընդլայնելու և մատակարարումների արագացման հարցում: Այսպիսով, ԵՄ-ն կդառնա պատվաստանյութերի ամենախոշոր արտադրողը: