Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տեղի է ունեցել Բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գրքի շնորհանդեսը

2021 թվականի ապրիլի 8-ին, ժամը 19:00 «Զանգակ» գրատանը` (ք․ Երևան, Աբովյան 7), տեղի է ունեցել ԵՊՀ դասախոս, Սոցիոլոգ, Մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարում» բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գրքի շնորհանդեսը։

Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները: Այս դիտանկյունից վերլուծվել են բրենդ-ինքնության հիմնական կառուցվածքային բաղադրիչները.

ա) բրենդի վիզուալ ինքնություն (դրական կազմակերպական իմիջի  ստեղծում լոգոտիպերի ու խորհրդանիշների օժանդակությամբ),

բ) բրենդի վերբալ ինքնություն (ներառում է այնպիսի հիմնական տարրեր, ինչպիսիք են անվանումը, կարգախոսը, պատմությունների օգտագործումը, բրենդի լեզուն տարբերվող դարձնելու ձգտումը), ինչպես նաև բրենդի դիրքավորման մոտեցումներն ու բրենդային քաղաքականության առանձնահատկությունները:

Գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների համար, ինչպես նաև՝ բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար:

Լիլիթ Շաքարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: 2009թ-ից  Լ. Շաքարյանը հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս։ Նա Բրենդինգի հիմունքներ, ԶԼՄ սոցիոլոգիա, Ժամանակակից PR տեխնոլոգիաներ դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ակադեմիական գործունեությունից բացի իրականացնում է բիզնես դասընթացներ և բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։ Լ․ Շաքարյանը մի քանի առաջատար հայրենական արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման և յուրահատուկ բրենդ-իմիջի ձևավորման գործընթացում իր ուրույն ներդրումն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում