Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ուրան, հրթիռ, կորոնավիրուս և պատժամիջոցներ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների չլուծված հանգույցները ՀԳՀԾ-ում

Երեքշաբթի՝ ապրիլի 6-ին, երկար դադարից հետո վերջապես Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ ՀԳՀԾ-ի մնացած անդամների և Իրանի պատվիրակության համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը:

Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի նոր ալիքի բռնկմանը և միջազգային այլ կարևոր հարցերին՝ այս հանդիպումը գտնվում էր ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Այժմ միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակները և ՀԳՀԾ-ի անդամ երկրներն ու Վաշինգտոնը տարբեր հայտարարություններով մեկնաբանում են ՀԳՀԾ-ի համատեղ նիստի արդյունքների վերաբերյալ փոքր ձեռքբերումների մասին:

Ինչպես ԶԼՄ-ները և դիվանագետներն են հայտարարել, բանակցությունների առաջին փուլի ավարտին որոշում կայացվեց ձևավորել երկու համատեղ փորձագիտական աշխատանքային խումբ՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների հետ կապված տեխնիկական խորհրդակցություններ, ստուգումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով:

Ըստ դիվանագիտական շրջանակների մեկնաբանության՝ համատեղ աշխատանքային խմբերը համապատասխան քննարկումների արդյունքները կներկայացնեն ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի նիստի երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 9-ին Վիեննայում:

Համաձայնություն ձեռք բերվեց ձևավորել պատժամիջոցների և միջուկային հարցերի վերաբերյալ երկու աշխատանքային խումբ՝ համապատասխան տեխնիկական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Աշխատանքային խմբերը քննարկելու են պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների լուծմանն ուղղված տեխնիկական հարցեր և արդյունքների մասին տեղեկացնելու են ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամներին:

Այս բանակցությունները, որոնք հնարավոր չէին առանց Իրանի գերագույն իշխանությունների համաձայնության, տեղի ունեցան ավելի փոխըմբռնման մթնոլորտում, և ըստ երևույթին մինչ այժմ կողմերը գոհունակություն են հայտնել ձեռք բերված փոքր արդյունքներից, և գոնե, կարելի է ասել, կողմերի միջև տարաձայնությունները այնքան էլ ցցուն չեն: Այնուամենայնիվ, ինչպես ենթադրվում է, փորձագիտական խմբերի քննարկումների ճանապարհին ի հայտ կգան Իրանի և ԱՄՆ-ի միջև ամենատարբեր խնդիրների շուրջ հին արմատական խնդիրներ և խորքային մոտեցումների տարբերություններ:

Հատկանշական է, որ փոխհամաձայնությամբ այս անգամ ԱՄՆ պատվիրակությունը գտնվում էր Վիեննայի մեկ այլ հյուրանոցում և չէր մասնակցում համատեղ հանձնաժողովի նիստին: Իրանը հայտարարել էր, որ պատրաստ չէ երկկողմ կամ բազմակողմ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների պատվիրակության հետ:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ անչափ գոհ է բանակցությունների այս փուլի՝ թեև փոքր քայլերից, և հույս է հայտնել, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի այս հանդիպման ձեռքբերումը կլինի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու գործընթացի սկիզբը:

Հատկանշական է, որ բանակցություններից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Վիեննայում կայացած միջուկային բանակցությունները կառուցողական էին, և այն կարելի է լավատեսորեն համարել մի քայլ առաջ: Նա հավելել է. «Մեզ համար միակ ճանապարհը 2015թ. կնքված միջուկային գործարքին երկկողմ վերադարձն է»:

Իհարկե չպետք է մոռանալ, որ սա 2016թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Թեհրանի և Վաշինգտոնի պաշտոնյաների միջև առաջին հրապարակային (անուղղակի) բանակցությունն է:

Չնայած եվրոպական կողմի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների լավատեսական հայտարարություններին՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու Իրանի դիրքորոշումը ևս պարզ է: Իրանը այս և բոլոր բանակցություններում ու ՀԳՀԾ-ի կողմ երկրների հետ շփումներում բազմիցս պահանջել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների լիովին և համապարփակ չեղարկում և այժմ էլ պնդում է, որ դեմ է պատժամիջոցների փուլային չեղարկման վերջին նիստում ԱՄՆ կողմից առաջարկված տարբերակին: Չնայած այս հարցի շուրջ ևս Իրանի իշխանությունների շրջանակում տեսակետների տարբերություն կա: Այսպիսով, քանի դեռ Վաշինգտոնը չի բավարարել պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Թեհրանի պահանջները, կարծես թե իրավիճակը կմնա անփոփոխ:

Իրանի արտաքին գործերի փոխնախարար և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում Իրանի պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը ՀԳՀԾ-ի վերականգնման առաջին և ամենաանհրաժեշտ քայլն է, իսկ պատժամիջոցների չեղարկումից և Իրանի կողմից դրա հաստատումից հետո Իրանի կողմից միջուկային պատասխան գործողությունների կասեցումը և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք վերականգնումը կլինի Իրանի քայլը ՀԳՀԾ-ին ԱՄՆ վերադարձի և միջուկային համաձայնագրի վերականգնման ուղղությամբ:

Իրանի դեմ պատժամիջոցները ներգրավում են՝ միջուկային օբյեկտների և գործողության դերակատար անձանց դեմ սահմանված արգելքներից մինչև Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրերը, մարդու իրավունքների հարցերը և Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, որոնցից շատերը չեն հանվել Օբամայի վարչակազմի պաշտոնավարումից ի վեր: Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ավելի խստացրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը ընդգրկում է Իրանի տնտեսական գործունեության, նավթարդյունաբերության, ռազմական և անվտանգային ու պետական ինստիտուտների և այլ բազմաթիվ ոլորտների ավելի քան 1000 կազմակերպությունների, ձեռնարկությունների, բանկերի, ընկերությունների և անձանց մի ամբողջական ցուցակ:

Իրանի հարցով բանակցությունների ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ապրիլի 7-ին հայտարարեց, որ Սպիտակ տունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ն վերականգնելու համար և անհամապատասխան պատժամիջոցները չեղարկել:

Չնայած ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականությունը, սակայն նա հայտարարել է, որ համաձայնագրին վերադառնալու պայմանը Իրանի կողմից իր պարտավորությունների լիարժեք գործադրումն է: Նա խոստացել է, որ եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ի լիակատար իրագործմանը, Վաշինգտոնը նույնպես կվերադառնա համաձայնությանը: Սակայն Իրանը, շարունակելով պնդել իր պահանջները, չէր ընդունել ԱՄՆ նոր վարչակազմի առաջարկը: Իրանը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի չեղարկել Թեհրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները, Իրանը չի մասնակցի Վաշինգտոնի ներկայությամբ որևէ նիստի:

Հետևաբար դժվար չէ հասկանալ, որ նավթային պատժամիջոցների վերացումը Իրանի ամենակարևոր իրական պահանջն է թերևս ԱՄՆ-ից, որն ապահովում է Թեհրանին զգալի քանակությամբ կանխիկ գումարի հասանելիություն: 2016 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ դուրս գալուց հետո, համաձայն Իրանի Կենտրոնական բանկի զեկույցի, Վաշինգտոնը սառեցրել է Իրանի 100 միլիարդ դոլար փողերը արտասահմանյան բանկային հաշիվներում: Այս ակտիվների ազատումը Թեհրանի մեկ այլ նպատակ է: Հաշվի առնելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ծավալը, որի չեղարկումը ԱՄՆ կողմից պահանջում է ԱՄՆ կոնգրեսի հաստատումը և որոշ պարագաներում ԱՄՆ նախագահի ուղղակի հրամանագիրը, Իրանը փորձում է իր փողերին հասնելու համար ՀԳՀԾ-ի ներքո սահմանված պատժամիջոցները չեղարկելու նպատակով կենտրոնանալ հենց միջուկային հարցի վրա մանևրելու քաղաքականությանը:

Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել է. «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների մասին խորհրդարանի կողմից վավերացված օրենքի գործադրումից հետո և առաջադեմ ցենտրիֆուգների կիրառման արդյունքում Իրանի 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները հասել են 55 կգ-ի»:

Բեհռուզ Քեմալվանդին, անդրադառնալով Իրանի իսլամական խորհրդարանում հաստատված «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների մասին» օրենքի գործադրմանը, ասել է. «Այս օրենքը հիմնականում վերաբերում էր տարեկան 120 կգ 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությանը: Իսկ այս պահի դրությամբ մենք արտադրել ենք 55 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան»:

Ինչպես իրանցիներն են հայտարարել, ուրանի հարստացման տեմպն այս պահին ավելի արագ է, քան ՀԳՀԾ-ն ստորագրելուց առաջ: Ըստ վիճակագրության՝ ներկա պահին Իրանն ունի 30 տոկոսով ավելի մեծ արտադրական հզորություն, քան նախքան ՀԳՀԾ-ն: Սա նշանակում է, որ 2016 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ դուրս գալուց և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Իրանը փուլ առ փուլ փորձել է հեռանալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններից:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նույնպես ասել է. «Ուրանի հարստացման Իրանի կարողությունը 16 հազար 500 սու է, մինչդեռ 2013 թվականին այն կազմում էր առավելագույնը 13 հազար սու»: Ալի Աքբար Սալեհին նշել է, որ ապրիլի 10-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ կմեկնարկի միջուկային էներգիայի նվաճումների ցուցահանդեսը, որի շրջանակներում կներկայացվեն Միջուկային էներգիայի կազմակերպության 133 ձեռքբերումներ: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն այն պայմաններում է նման հայտարարություն անում, երբ ուրբաթ օրը ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի ֆոնին Ժնևում տեղի է ունենալու երկու համատեղ փորձագիտական աշխատանքային խմբերի նիստը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման և միջուկային խնդիրների հետ կապված տեխնիկական խնդիրները քննարկելու նպատակով:

Առաջին հայացքից թվում է, թե իրանցի և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները հակասում են ՀԳՀԾ-ի համատեղ 18-րդ նիստի փոքր ձեռքբերումներին, սակայն իրականում երկու կողմերը փորձում են կենտրոնանալ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններին և փոխզիջումների գնալու հարցին, քան բանակցություններում ներգրավել հրթիռային ծրագիր, մարդու իրավունքների, Իրանի տարածաշրջանային ազդեցության և ԱՄՆ կողմից սահմանված այլ արգելքների վերացման հարցեր:

Այս պահի դրությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում է հանրապետականների և Կոնգրեսի հրեական լոբբինգի և, ինչու չէ, նաև Իսրայելի և Արաբական երկրների ճնշումներից հեռու կանգնելով՝ մասնակի համաձայնության հասնել Իրանի հետ՝ միջուկային գործունեության որոշ զգայուն մասերի դադարեցման դիմաց, Իրանի նավթային հաճախորդ որոշ երկրներում ազատել Թեհրանի սառեցրած ակտիվները, ինչի անչափ կարիքն ունի Իրանի ներկայիս վարչակազմը, հետագայում ավելի ընդգրկուն և համապարփակ բանակցություն վարելու հեռանկարով եվրոպական և ամերիկյան կողմի հետ:

Իրանի միջուկային ծրագրի զգայուն մասերի դադարեցման դիմաց պատժամիջոցների չեղարկումը ամենահավանական տարբերակն է, որը վերլուծաբանները կանխատեսում են ձեռք բերել ՀԳՀԾ-ի բանակցությունների շրջանակում կողմերի միջև կարճաժամկետ հեռանկարում: Անկասկած, սա ամենալավ տարբերակն է, որի շուրջ կարող են փոխահամաձայնության հասնել իրանական և արևմտյան կողմերը, ինչին դեմ չեն նաև ՀԳՀԾ-ի բանակցություններում Իրանին աջակցող շահառու մյուս կողմերը, այսինքն՝ Ռուսաստանը և Չինաստանը, քանի որ ներկայիս դրությամբ և Իրանի հետ ստորագրված 25-ամյա Իրան-Չինաստան համագործակցության պայմանագիրը Թեհրանի ղեկավարությանը ավելի է գոտեպնդել ամուր դիրքերից ներկա գտնվել ՀԳՀԾ-ի բանակցություններում և միջուկային հարցի շուրջ մանևրելով փորձել իր առավելագույն շահերը պաշտպանել՝ և՛ ԱՄՆ ճնշումներից խուսափելու, և՛ իր տնտեսությունը վերականգնելու հեռանկարով: Անկասկած, սա բխում է նաև Ռուսաստանի և Չինաստանի շահերից, քանի որ Իրանի էներգետիկ և ֆինանսական բաժնի դեմ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկումը թույլ կտա այդ երկու մեծ տերություններին ավելի անկաշկանդ ձևով ծավալել իրենց տնտեսական, առևտրային, էներգետիկ տարանցման և տրանսպորտային ու մաքսային համագործակցությունները Իրանի հետ:

Սահակ Շահմուրադյան

Լրագրող և քաղաքական վերլուծաբան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում