Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Նրանք, ովքեր ի սկզբանե պարտված են ՝ հայտարարում են, որ վարչապետը կիրառելու է վարչական ռեսուրս ու արդեն հաղթած է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին և չի սատարելու որևէ քաղաքական ուժի։ Ձեր կարծիքով՝ այս որոշմամբ քաղաքական դաշտում իրավիճակ փոխվո՞ւմ է և ի՞նչ սպասել այն ուժերից, որոնք մնում են փողոցում։

Փողոցում քաղաքական ուժ չի մնա, որովհետև հիմնական ազդեցիկ ուժերը, բացի Հանրապետական կուսակցությունից, մասնակցելու են արտահերթ  ընտրություններին։ ՀՀԿ-ն դեռ վերջնական կարծիք չի հայտնել, բայց կուսակցության ղեկավարը նշում է, որ չի մասնակցելու։ Մնացած բոլոր ուժերը այս կամ այն ձևով մասնակցում են ընտրական գործընթացներին։ Դա Քոչարյանի դաշինքն է, Բարգավաճ Հայաստանը, Վանեցյանի քաղաքական ուժը, իշխող «Իմ քայլը» և այլ ուժեր։ Բայց մեծ հաշվով այն բոլոր ուժերը, որոնք այս կամ այն ձևով փողոցային պայքարի փորձ ունեն՝ մասնակցելու են ընտրություններին։

Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, ապա պետք է նայել այդ ուժերն իրենցից որևէ բան ներկայացնու՞մ են, թե՞ ոչ։Անունը քիչ է, կարող է անուն ու վարկանիշ ունենաս, բայց  որպես քաղաքական ուժ քեզնից ոչ մի բան չներկայացնես և բնականաբար քո գործողությունը ընտրական գործընթացի ժամանակ լինեն զրոյական։Դու կարող է վարկանիշ ունենաս, բայց դա  դեռ չի նշանակում, որ երբ դու մասնակցես ընտրություններին՝ քո ղեկավարած ուժը այդ նույն վարկանիշը կունենա։

Իսկ այն ուժերը, որոնք ունեն որոշակի վարկանիշ, բայց չեն մասնակցելու ընտրություններին, կարող է ոչ բացահայտ գործողություններ իրականցնեն ՝ ցույց տալով, որ իրենք ահա այս նպատակն են հետապնդում, բայց ներքուստ բոլորվին այլ գործընթացներ իրականացնեն։ Խոսքը վերաբերում է միայն այն ուժերին, որոնց ղեկավարն ազդեցիկ մեկն է։ Իսկ մարդ-կուսակցությունները նման  խաղեր տալ չեն կարող, որովհետև նրանց ազդեցությունը զրոյական կլինի։

-Օրինակ՝ Միքայել Մինասյանը, «Ադեկվատները» նման ռադիկալ տրամադրվածություն ունեցող այլ ուժեր կարո՞ղ  են ինչ-որ խնդիրներ ստեղծել։

Տեսականորեն ոչինչ չի բացառվում, իհարկե այստեղ էլ հարց է՝  խնդիրներ ստեղծեն ու՞մ համար, ընտրական գործողություններին մասնակցող կոնկրետ ո՞ր ուժի համար նրանք կարող են չերևացող խնդիրներ ստեղծել։ Դա  շատ տարածված է, բայց չի վերաբերում կոնկրետ ձեր նշած անձին։ Հատկապես ընտրական գործընթացներում սա ամբողջ աշխարհում տարածված մի տեխնոլոգիա է։Երբ թեկնածուն հնարավոր է նաև մասնակցում է  ընտրություններին, շատ լավ իմանալով, որ ինքը չի անցնի, բայց լինելով ազդեցիկ ինչ-որ ընտրազանգվածի համար կմասնակցի ու խոսքը կարող է ասել այնպիսի ինտոնացիայով, որ իր մեսիջը բոլորովին այլ կերպ ընկալվի։

-Եթե ընտրություններրը հնարավորություն են հեռացնելու իշխանություններին, ինչու՞ Միքայել Մինասյանը կամ նույն Հանրապետական կուսակցությունը չեն գնում դրան։

-Դա այդ ուժերի քաղաքական որոշումն է։ Միշտ չէ, որ հրապարակային հայտարարությունները ու կուսակցության ղեկավարության ներքին խնդիրները իրար հետ համընկնում են։Եթե գրագետ  ընտրարշավ իրականացնես կարող ես հաղթել իշխանություններին։Այն բոլոր հեքիաթները, թե վարչապետը կկիրառի վարչական ռեսուրս, ի սկզբանե հաղթած է, ասում են այն մարդիկ, որոնք ի սկզբանե պարտվել են։ Եթե դու պարտված չես, ու հասկանում ես, որ վարչապետը չի կարող նույնիսկ վարչական ռեսուրսով իր համար ցանկալի արդյունք նկարել, ապա  հունիսի 20-ի ընտրությունները շատ լավ առիթ են ՝ անպայման մասանցկելու ու անելու ամեն ինչ քո ուժի հաղթանակի համար։ Իսկ եթե դու չես մասնակցում, բայց հարցազրույցի ու հոդվածների, այլ մեսիջների ձևով խոսք ես հղում, պետք է շատ լավ հասկանաս, որ նախընտրական կամպանիայի ժամանակ այդ ամենը բոլորովին այլ կտրվածքով է ընկալվում, քան մինչև նախընտրական արշավը։ Քո խոսքը կարող է օգնել կամ վնասել այս կամ այն քաղաքական ուժին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում