Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Որն է իրական հակառուսականությունը

Հանրությունը փորձում է կռահել, թե առաջիկա նախընտրական գործընթացը ինչպիսի շեշտադրումների, բովանդակության և խաղի ինչպիսի կանոնների շրջանակում է անցնելու, ինչ է սպասում հանրությանը:

Շատ հանգամանքներ արդեն իսկ պարզ են կամ արդեն իսկ շատ կանխատեսելի: Դրանցից մեկը թերևս լինելու է այն, որ նախընտրական շրջանում Հայաստանի համար անվտանգային, ռազմաքաղաքական, տնտեսական այլընտրանքների մասին որևէ խոսակցություն անմիջապես դաջվելու է «հակառուսականության» կնիքով, որը թերևս լինելու է առավելապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքին կամ նրա թիմի ձեռքին: Պոզներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով դրսևորվեց բավականին բաց՝ հայտարարելով նաև, թե չունի թաքցնելու որևէ բան: Միևնույն ժամանակ, ասել, թե այդ տրամաբանությունը կամ իրողությունը նոր է կամ լինելու է նոր՝ կլինի սխալ:

Բանն այն է, որ Հայաստանում նույն «տրենդը» առկա էր այն ժամանակաշրջանում, երբ դրված էր Հայաստանը եվրաասոցացման գործընթացից կտրելու, ընդ որում՝ հենց խայտառակ, ամոթալի ձևով կտրելու և Եվրասիական միությանն անդամակցություն պարտադրելու խնդիր: Այդ շրջանում էլ, այդպիսի առանցքային և վտանգավոր շրջադարձի, ընդ որում, այդ թվում՝ հատկապես ձևի առումով վտանգավոր շրջադարձի վերաբերյալ ցանկացած մտահոգություն դաջվում էր «հակառուսականություն», «հակառուսական ալիք» և այլ բնորոշումներով, որ առավելապես գալիս էր ոչ իշխանական կոչված բևեռից, որի շուրջ միավորված էին ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և որոշակի ժամանակ՝ «Ժառանգություն» ուժերը, այդ թվում նաև՝ երկրորդ նախագահի շատ թիմակիցների ինտենսիվ ներգրավմամբ, հիմնականում ԲՀԿ տիրույթից: Հետո, երբ 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանից հարկ եղածը կորզելուց հետո Մոսկվան նրան տվեց ոչ իշխանական բևեռի հետ հարկ եղածն անելու թույլտվություն, այդ թիմը հեռացավ ԲՀԿ-ից:

Այդպիսով, Հայաստանի դեմ գործի է դրվում չափազանց վտանգավոր մի մեխանիզմ, որը սպանում է հանրային դիսկուրսի հնարավորությունը: Իսկ հանրային առողջ դիսկուրսը պետական քաղաքական առողջության գրավականն է: Պետական առողջ քաղաքականությունը՝ միջպետական հարաբերությունների առողջության գրավական: Սակայն մարդկանց, որոնք Հայաստանում իրենց դիրքը կապում են Ռուսաստանին հավատարմորեն ծառայելու պատրաստակամության հետ, և Ռուսաստանի տնտեսաքաղաքական վերնախավին, որը Հայաստանը դիտարկում է անվերապահ ենթակայության գոտի, պետք չէ հայ-ռուսական միջպետական առողջ քաղաքականություն: Այդ պետք չեղածը թույլ չտալու համար էլ Հայաստանում որևէ ողջախոհ քննարկում, որը ենթադրում է առկա իրողություններին այլընտրանքային մոտեցումների դիտարկում, պիտակավորվում է «հակառուսականություն»:

Ամենազավեշտալին թերևս այն է, որ ըստ էության հակառուսական է այդ մոտեցումն ինքնին, եթե դիտարկում ենք նաև ռուսական պետականության շահի տեսանկյունից: Ամենևին չկա Ռուսաստանին իր շահը բացատրելու հավակնություն, բայց ամբողջ հարցն այն է, որ ներկայիս ռուսական պետական քաղաքականությունը ոչ թե ռուսական պետական շահի, անգամ մեծապետական շահի, այլ Ռուսաստանի վերնախավի տնտեսական և իշխանական շահի վրա է: Դա է հանգեցրել նրան, որ Ռուսաստանը, իբրև թե հայտնվելով Արևմուտքի դեմ մեծապետական դիմակայության մեջ, իրականում քայլ առ քայլ հայտնվում է Էրդողանի թուրքական, թյուրքական հավակնությունների ցանցում: Այդ ցանցում օգնության է գալիս ռուսական պրոպագանդան, որը Ռուսաստանի և Հայաստանի հանրություններին փորձում է համոզել, որ իրականում դա ռուսական վերնախավի հմուտ քաղաքականության խորիմաստ հաղթանակն է:

Ռուսաստանի հանրության և իր վերնախավի հարաբերությունը անշուշտ իր խնդիրն է, թեև ցավալիորեն՝ նաև Հայաստանի վրա ազդող, բայց Հայաստանի հանրությունը դժբախտաբար զգում է իր մաշկի վրա, թե ինչ ծանր հետևանք է ունենում այդ «խորիմաստ քաղաքական հաղթանակների» շղթան:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում