Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մուրադովը պետք է իրեն ավելի զուսպ և հանգիստ պահի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

– Պարոն Քոչինյան, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը: Տեսակետ կա, որ ընտրություններից առաջ նպատակ է դրվել ապակայունացնել երկիրը, մեդիագրոհ իրականացնել և այլն, ինչն էլ կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հրաժարականին: Որքանո՞վ է իրավիճակը պայթյունավտանգ:

– Դժվարանում եմ ասել՝ արդյոք կա՞ այդպիսի կազմակերպված մեդիագրոհ, և արդյոք կա՞ն ուժեր, որոնք կանգնած են այս ամենի հետևում, բայց մեկ բան հստակ է, որ իշխանություններն իրենց անխոհեմ վարքով, իրենց անգրագետ պահվածքով միմիայն նպաստում են, եթե այդպիսի միտում կա, այդ միտման իրացմանը: Ինչ կարիք կար բարձրաձայնել գերիների վերադարձի մասին մինչև օդանավի վայրէջք կատարելը, և գերիներին պատկան մարմինները չէին տեսել, չէին տարել հիվանդանոց և այլն, նոր դրանից հետո բարեկամներին և հանրությանը տեղյակ պահեին: Սա անխոհեմություն է, և ամեն դրական լուր հանրությանը հնարավորինս շուտ և առաջինը հայտնելու մոլուցքը միմիայն վնասում է: Եվ նորից եմ կրկնում, կա կազմակերպված մեդիագրոհ, թե ոչ, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրենք իրենց վնասեն և դրանով իսկ վնասեն Հայաստանի Հանրապետությանը:

– Այսինքն՝ ընտրություններից առաջ փոխանակ ձգտեն վարկանիշի բարձրացման, հակառակն են անո՞ւմ:

– Այո, և դա հետևանք է կիսագրագիտության:

– Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, իշխող ուժն է առաջին հորիզոնականում: Կարո՞ղ է արդյոք այս իրավիճակը հանգեցնել ընդհուպ մինչև այս քաղաքական ուժի՝ հաջորդ խորհրդարանում փոքրամասնություն լինելուն:

– Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք ապրում, որ կայուն և ստաբիլ մեծություններ, որպես այդպիսին, չկան, և ամեն ինչ կարող է փոխվել: Հայաստանի Հանրապետության և մեր բոլորի շահերից է ելնում, որ հնարավորինս արագ իրավիճակը կայունանա, և այդ կայունացումը ոչ մի դեպքում չնշանակի նախկինների վերադարձ կամ ռևանշիստական և հակահեղափոխական ուժերի հաղթանակ: Եվ ամենակարևորն այն է, որ այդ ռևանշիստական ուժերը մինչև այսօր ինչ հաջողություն ունեցել են, ունեցել են ոչ թե իրենց վարած խոհեմ քաղաքականության կամ իրենց կատարած ճիշտ քայլերի հետևանքով, այլ ընդամենը իշխանության թույլ տված սխալների, պոտենցիալի և ինտելեկտի բացակայության շնորհիվ:

Այսինքն՝ եթե մենք հետադարձ հայացքով նայենք բոլոր այն իրավիճակներին, որտեղ, պայմանական ասած, նախկինները փորձում են որևէ կերպ քաղաքական դիվիդենտներ շահել և օգտվել քաղաքական կոնյունկտուրայից, դրանք բոլորը ոչ թե իրենց հաջողություններն են եղել, այլ իշխանության անհաջողությունները: Այսինքն՝ մենք ունենք իրավիճակ, երբ հասարակությունն այդ քաղաքական ուժերին գնահատական տվել է, իսկ վերջնական գնահատականով մերժել է նրանց և, ըստ էության, նաև հսկայական վստահություն է տվել գործող իշխանություններին, բայց գործող իշխանությունները բոլոր հնարավոր հարցերում տապալվել են: Եվ դա ոչ մի կերպ նախկինների մեղքը չէ, գործող իշխանությունների մեղքն է, և պատմության առջև գործող իշխանությունները պատասխան են տալու ժողովրդավարության հանդեպ հիասթափության, բաց թողնված ժամանակի և այն պարտությունների համար:

– Պուտին-Փաշինյանը հանդիպմանը խոսվել է ռազմագերիների մասին, նշվել, որ արդյունավետ են այդ բանակցությունները, հետո ռազմագերիները չվերադարձան, փոխարենը Մուրադովը մեղադրեց Հայաստանի իշխանություններին՝ նշեց, որ գերիների վերադարձը կեղծ պրովոկացիա էր:

– Մուրադովը չունի այնպիսի լիազորություններ, կամ իր վրա շատ մեծ բան է վերցրել՝ որևէ մեկին որևէ մեղադրանք ներկայացնելու: Նա քաղաքական գործիչ չէ, ընդամենը զինվորական է, որը այստեղ է հրավիրվել հայաստանյան կողմից որոշակի միջոցառումներ իրականացնելու համար և պետք է իրեն ավելի զուսպ և հանգիստ պահի: Ես հույս ունեմ, որ իշխանությունների մեջ դեռ բավարար պոտենցիալով մարդիկ կան, որոնք կկարողանան իրեն դա բացատրել:

Ինչ վերաբերում է ինքնաթիռի հետ կապված խնդրի էությանը, ինձ թվում է, որ մեր ձեռքի տակ եղած լուրերը և տեղեկությունները քիչ են որևէ լուրջ վերլուծություն իրականացնելու համար: Եվ ինչ էլ հիմա ասվի, գուշակություններ կլինեն, և կլինեն առանց հիմքերի խոսքեր: Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց ավելի շատ տեղեկություն հասանելի կլինի, և մենք կհասկանանք, թե ինչու գերիները չվերադարձան, և արդյոք ի սկզբանե եղել է այդպիսի խոսակցություն, թե ոչ: Ամեն դեպքում ես նորից ուզում եմ նշել, որ իշխանություններն իրենք իրենց են հարվածում իրենց անխոհեմությամբ, ի՞նչն էր խանգարում մեկ ժամ ավելի սպասել, ինքնաթիռը վայրէջք կատարեր, նոր աներ այդ հայտարարությունը: Ես հասկանում եմ, որ խանգարում էր մոլուցքը՝ հասարակությանը ավելի շուտ և առաջինը տալու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում