Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Կարևոր ընտրություն արտահերթ ընտրությունից առաջ

Չնայած հանգամանքին, որ Ազգային ժողովն Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ չեղարկել է, այսպես կոչված, ռեյտինգային համակարգը, խորհրդարանի առաջիկա ընտրությունն ըստ ամենայնի լինելու է թերևս ամենաանհատականացվածը: Դրա պատճառը լոկ այն չէ, որ Հայաստանում կուսակցական համակարգը, մեղմ ասած, հեռու է կայացած համարվելուց, իսկ քաղաքական մշակույթը դեռևս չի էլ մոտեցել խորհրդարանականին: Պատճառը իրավիճակն է, որ պատերազմից հետո առավել քան կենտրոնացել է անձերի շուրջը: Ակնհայտ է, որ ընտրողին դնելու են հենց այդ ընտրության առաջ, մթնոլորտը լցված է լինելու հենց անձերով:

Սա հավելյալ բարդություն է այն ուժերի համար, որոնք խաղադրույք են կատարելու ոչ թե անձերի, նրանց հետ կապված հիշողությունների, պաշտամունքի կամ վստահության վրա, այլ ծրագրային, գաղափարական, հայեցակարգային մոտեցումների՝ փորձելով ձևավորել պատկերացումներ ոչ թե անձերի, այլ երևույթների մասին: Դա այն ճանապարհն է, որով պետք է առաջ գնա պետությունը՝ անկախ կառավարման մոդելից, բայց առավել ևս կառավարման խորհրդարանական մոդելի պարագայում: Հայաստանի ներքաղաքական կոչված դաշտի զգալի մասը, սակայն, չունի այդ ճանապարհով քայլելու կարողություն, որովհետև դա ունենալու դեպքում Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից և հատկապես արցախյան պատերազմի առաջին հաղթանակից հետո կանցներ որակապես այլ ուղի և կլիներ բացարձակապես այլ հանգրվանում:

Մյուս կողմից՝ լրջագույն որոշում պետք է կայացնի հանրությունը՝ մնալ անձերի ընտրության շրջանակո՞ւմ, թե՞ դուրս գալ դրանից և ընտրել երևույթների քննարկումները, երևույթների լուծման ուղիների շուրջ խոսակցությունը, դրանց առնչվող հայեցակարգերը, ծրագրերն ու գաղափարները, գնահատել ոչ թե այս կամ այն անձին, նրա անձնական այս կամ այն մոտիվների անկեղծությունը, ազնվությունը, այլ քննարկել ու գնահատել իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը պատերազմից հետո, քննարկել այդ իրավիճակի առաջացման ոչ միայն ներքին պատճառները, այլև արտաքին գործոնները: Ավելին, գուցե նախևառաջ արտաքին գործոնները, որովհետև մեծ հաշվով դրանք արդյունավետ և օպտիմալ, ամբողջական և առավելագույնս ճշգրիտ ու սթափ գնահատելու դեպքում է թերևս հնարավոր կայացնել արդյունավետ ներքին որոշումներ: Դա այն պարզ պատճառով, որ Հայաստանը դեռևս հեռու է այն դրությունից, երբ ներքին իրողությունները կգերակայեն արտաքին հանգամանքների նկատմամբ:

Այդպիսով, մինչև քաղաքական այս կամ այն ուժի միջև, այս կամ այն կուսակցական անվանման միջև ընտրությունը՝ Հայաստանի հանրությունը, Հայաստանի շարքային քաղաքացին ունի կայացնելու մեկ այլ՝ թերևս ավելի կարևոր ընտրություն՝ ընտրության չափանիշները: Տարիներ շարունակ Հայաստանում ընտրական համակարգի աղավաղման համար պատասխանատվությունը դրվել է գործող իշխանության վրա, միաժամանակ ընտրողի վարքագծի պատասխանատվությունն էլ զգալիորեն դրվել է ընդդիմադիր ուժերի վրա՝ թե ինչ են նրանք առաջարկում, որքանով են կարողանում համախմբել, գրավել ընտրողին և այլն: Բայց եկել է թերևս ժամանակը, որպեսզի Հայաստանի ընտրողը արդեն նաև ինքը պատասխանատվություն վերցնի այն ընտրության, ավելի շուտ՝ ընտրության այն չափանիշի համար, որով գնում է ընտրատեղամաս:

Ի վերջո, Հայաստանն անցել է չափազանց բարդ, հակասական և ամենաողբերգականը՝ արյունոտ ճանապարհ, որպեսզի հետագա ընթացքի համար ունենա ոչ միայն քաղաքական ուժերի, այլև քաղաքացիների պատասխանատվության գիտակցում: Անկասկած է, որ գործող իշխանությունն ու նաև քաղաքական ուժերը հաջորդաբար ունեն պատասխանատվության իրենց ահռելի բաժինը, բայց նույնքան անկասկած է, որ միայն այդ մեխանիզմը բավարար չէ պետական-հասարակական և անգամ համահայկական պատասխանատու ինստիտուցիոնալ միջավայր ստանալու և ազգային-պետական խնդիրներն այդպիսով արդյունավետ լուծելու համար:

21-րդ դարում Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքացու ինստիտուտը: Ընդ որում, քաղաքացու, բայց ամենևին ոչ՝ քաղաքացիական ակտիվիստի իմաստով: Խնդիրն այն չէ, որ ակտիվիստը լավ բան չէ, օգտակար չէ կամ կարևոր չէ: Պարզապես ակտիվիստը, իր կարևորությամբ հանդերձ, այսպես ասած, առիթային նշաձող է, մինչդեռ քաղաքացուց պահանջվում է առավել խորքային պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում