Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսների նշաձողը հայ տաղանդի համար․ Ալեյնիչև, թե՞ Մխիթարյան

Ռուսասատանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դմիտրի Ալեյնիչևը նախօրեին գովեստի խոսքեր է հնչեցրել 17-ամյա հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հասցեին։ «Սերգեյ Պինյաևն ու Զախարյանն ունեն բոլոր նախադրյալները նոր Ալեյնիչև դառնալու համար։ Մաղթում եմ, որ այս ֆուտբոլիստները հասնեն առավելագույնին, այնուհետև գնան իմ հետքերով ու տեղափոխվեն ավելի ուժեղ առաջնություններ՝ Իտալիա, Իսպանիա, Անգլիա»,- նշել է Ալեյնիչևը։ Վերջինս իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում», «Ռոմայում», «Պորտոյում» և էլի մի քանի ակումբներում։

Զախարյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջերս մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին` սահմանելով ռեկորդ: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Մասնավորապես նաև Իսլանդիայի դարպասը գրավեց 17 տարեկան, 27 օրականում։ Այն, որ նախկին ռուս ֆուտբոլիստը ցանկանում է, որ պատանի հայ տաղանդը հայտնվի ավելի ուժեղ առաջնություններում ողջունելի է։ Բայց ինչ է նշանակում կան նախադրյալներ նոր Ալեյնիչև դառնալու համար արտահայտությունը։ Ալեյնիչևն այն նշաձո՞ղն է, որին պետք է ձգտեն Զախարյանն ու պատանի մյուս տաղանդները։ Այո, տարիներ առաջ Ալեյնիչևը եղել է լավ ֆուտբոլիստ։ Լավ ֆուտբոլիստ Ռուսաստանի մասշտաբով , որը մի քանի տարի հաջող ելույթ է ունեցել նաև եվրոպական ավելի ուժեղ առաջնություններում։ Իրականությունն այն, է որ ռուսները չունենալով Եվրոպայի մասշտաբով ֆուտբոլային աստղերի, երիտասարդ սերդի համար ակամայից սահմանում են նշաձող։

Դեռևս 2020-ին The Guardian հեղինակավոր պարբերականի կողմից Զախարյանն ընդգրկվել էր 2003 թվականին ծնված 60 լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներից միակն է այս ցուցակում։ Նրա կողքին են համաշխարհային ֆուտբոլի գրանդ ակումբների ներկայացուցիչներ։ 2020 թվականի նոյեմբերին Զախարյանը նորամուտն էր նշել Մոսկվայի «ԴԻնամոյի» գլխավոր թիմում՝ մասնակցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Տամբովի» դեմ կայացած մրցավեճին։ Արդեն 20-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» Գրոզնիում 2։1 հաշվով առավելության հասավ «Ախմատի» նկատմամբ։ Հանդիպման 37-րդ րոպեին մոսկովյան թիմի երկրորդ գոլը խփեց Զախարյանը։ Վերջինս Ռուսաստանի առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է և արդեն իսկ համարվում է Պրեմիեր լիգայի ծագող աստղը։

Այս գոլով Զախարյանը դարձավ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ռուսաստանի առաջնության պատմության մեջ նա գոլի հեղինակ դարձած 15-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Զախարյանի գրանցած ցուցանիշները վկայում են, որ այս ֆուտբոլիստը, ունի բոլոր նախադրյալները ոչ թե Ալեյնիչև, այլ Եվրոպայի մասշտաբով բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալով, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանն է։ Ունեցել է Ռուսաստանը Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ, որը մեծ նվաճումների է հասել Եվրոպայում։ Վստահաբար կարող ենք ասել, ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում