AstraZeneca դեղագործական ընկերությունը նախատեսվածից գրեթե կրկնակի պակաս COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարի Եվրոպայի երկրներ: Խոսքն այս շաբաթվա առաքումների մասին է, գրում է Financial Times-ը:
Պարբերականի համաձայն, բրիտանա-շվեդական ընկերությունը մտադիր է 1.3 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարել ԵՄ երկրներ, ինչպես նաև Իսլանդիա և Նորվեգիա:
AstraZeneca-ն մարտի կեսին կանխատեսել էր, որ պատվաստանյութի մատակարարման ծավալը կկազմի 2.6 միլիոն դեղաչափ: Կազմակերպությունը մտադիր չէ հրաժարվել երկրորդ եռամսյակում պատվաստանյութի 70 միլիոն դեղաչափ մատակարարելու ծրագրերից:
EMA դեղերի անվտանգության կոմիտեն, AstraZeneca-ի պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո, հայտարարել է, որ օգուտները գերազանցում են դրա հետ կապված ռիսկերը: Այնուամենայնիվ, պատվաստումների և շատ հազվադեպ պատվաստված անձանց մոտ թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման միջև կապի ռիսկեր կան:
Կարգավորիչը գտնում է, որ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ցանկում անհրաժեշտ է ներառել նման բարդությունների փոքր հավանականությունը: