Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի օգտագործումից հետո մահվան ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին հայտարարել է «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով, գերատեսչությունը մշտապես հետևում է պատվաստանյութերի օգտագործման անվտանգությանը:
«Պատվաստումների սկզբից ի վեր մենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի օգտագործման արդյունքում մահվան ոչ մի դեպք չենք արձանագրել»,- ասել է Սամոյլովան:
Նա նշել է, որ կողմնակի ազդեցությունների հաճախականությունը հասնում է ոչ ավելի, քան 0.1%-ի: Բոլոր նման դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրվում են: Միևնույն ժամանակ, պատվաստվածներից ոմանք վարակվել են կորոնավիրուսով, քանի որ նրանց օրգանիզմում դեռ իմունիտետ չէր ձևավորվել: