Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արա Աբրահամյանի և նրա գավառամիտ շրջանակի համար Հայաստանը, որպես պետություն, թյուրիմացություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելությունը համընկավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի Հայաստանի այցի հետ, որտեղ վերջինս տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունենում: Արա Աբրահամյանը հանդիպել է նաև նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է Սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:

Արա Աբրահամյանը վերջին շրջանում կոշտ քննադատում է Հայաստանի իշխանություններին, պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախկին իշխանությունների օրոք երբևէ Արա Աբրահամյանը որևէ քննադատական միտք չի հնչեցրել, երբևէ որևէ իշխանության հրաժարական չի պահանջել:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արա Աբրահամյանն ուզում է ցույց տալ, որ ինքը շատ ավելի մեծ նշանակություն ունի հայոց պատմության ներկայիս փուլում, քան դա կա իրականում: Մնացած իր քայլերը պայմանավորված են այդ մտայնությամբ: Նա փորձում է պատմական իր դերն ընդգծել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանը նշեց, որ Արա Աբրահամյանի և այդ շրջանակի համար Հայաստանը, որպես պետություն, թյուրիմացություն է:

«Իրենք խոր գավառամիտ լինելով՝ Հայաստանին վերաբերվում են որպես իրենց պապական գեղի, բայց ոչ որպես պետության, ունեն որոշակի սենտիմենտալ վերաբերմունք, բայց էլի ոչ ավելին: Դա վերաբերմունք չի որպես պետության: Տեղի-անտեղի ցանկացած ձգտում Հայաստանի կողմից լինելու պետություն, այդ մարդկանց համար մնում է անհասկանալի, խորթ, նույնիսկ նյարդայնացնող: Իրենք իրենց շատ վատ են զգում, ավել-պակաս բաներ են խոսում, նույնիսկ ի վնաս Հայաստանի: Հիմա էլ եկել է Հայաստան, որ ի՞նչ անի, ես չգիտեմ»,-հավելեց քաղաքագետը: Ըստ նրա՝ Աբրահամյանը փորձում է իրեն ներկայացնել որպես Կրեմլի ներկայացուցիչ, որ տանիք ունի՝ աշխարհը չունի, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն իր անունով է երդվում Հայաստանի հետ կապված բոլոր հարցերում:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արա Աբրահամյանը Հայաստան այցի ժամանակ հարցազրույց էր տալիս հեռուստաալիքներից մեկով և ցույց տվեց իր վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների, ՀՀ իշխանության նկատմամբ, նաև ևս մեկ անգամ հաստատեց, որ հայտ է ներկայացնում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին մասնակցություն ունենալու և կոչ արեց ամբողջ Սփյուռքին մասնակցել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Նրա խոսքերով՝ Արա Աբրահամյանը հարում է Հայաստանի այն քաղաքական կոնտինգենտին, որն աշխատում է ի շահ իրեն, և որի համար Հայաստանի պետականությունը և Հայաստան պետությունը, որպես անկախ միավոր, որևէ արժեք չունեն:

«Այստեղ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանով իրապես մտահոգ քաղաքական ուժեր և քաղաքական դերակատարներ կան Ռուսաստանում, որոնք արտահայտել են իրենց դիրքորոշումը և շարունակում են արտահայտել ներկա իշխանությունների և ՀՀ նկատմամբ, և Արա Աբրահամյանը շատ մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ներկայացնել ընդհանուր ՌԴ հայերի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ»,- ասաց Ղևոնդյանը:

Նա նկատեց, որ նախկինում Արա Աբրահամյանը նախկին իշխանությունների հանդեպ որևէ քննադատական խոսք չի հնչեցրել և ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ չեզոք է եղել. «Ենթադրում եմ, որ Հայաստանի նախկին կացութաձևը բավարարում էր Արա Աբրահամյանին և Ռուսաստանում գործող տարբեր քաղաքական, հասարակական և այլ հայ գործիչների նկրտումներին, քանի որ Հայաստանը կիսաավտորիտար պետություն էր, ինչպիսին էր Ռուսաստանը, և այս դեպքում նրանք իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում: Այն պայմաններում, երբ Հայաստանը փոքր-ինչ բռնել է ժողովրդավարացման ուղին և, կարելի է ասել, որ մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում արդեն տարբերություն է զգացվում Հայաստանի և Ռուսաստանի միջև, նշված քաղաքական ղեկավարները թե՛ իրենք են անորոշության դաշտում հայտնվել և փորձում են ազդեցություն գործելով Հայաստանը վերադարձնել իրենց համար սովորական կացութաձևի և թե Հայաստանի և Ռուսաստանի տարբեր դերակատարներ փորձում են նրանց միջոցով Հայաստանի վրա ազդեցություն գործել՝ անհանգստանալով իրենց տեղի և դիրքի համար Ռուսաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում