Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Առանց նոր ատոմակայանի մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովել հնարավոր չէ

Ապրիլի 7-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նոր ատոմակայանի կառուցումն անխուսափելի է. «Առանց նոր ատոմակայանի մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովել հնարավոր չէ»։

Պետրոսյանի խոսքով՝ մինչ նոր ատոմակայանի կառուցումը պետք է կենտրոնանալ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների վրա, ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարացնելու: «Մենք այնքան հարուստ երկիր չենք, որ նման ատոմակայան կանգնեցնենք արագ։ Սրա կյանքը կերկարացնենք, այստեղ փոքր գումարների մասին է խոսքը, ոչ թե միլիարդների մասին։ 2036 թվականից հետո արդեն պետք է ունենանք նորը, որի վրա աշխատանքները պետք է սկսել հիմիկվանից։ Նոր ատոմակայանը ոչ մեկ ամսում, ոչ էլ մեկ տարում չեն կառուցում, դրա համար բավարար ժամանակ է պետք։ Նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ հարցի բարձրացումը ճիշտ էր»,- ասաց Պետրոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է արդեն սկսել ուսումնասիրել, պարզել, թե ինչ բլոկների մասին է խոսքը, ինչ հզորության, Ռուսաստանում կա՞ն նման բլոկներ, մեզ ի՞նչ հզորության բլոկ է ձեռք տալիս: «Այս հարցերի քննարկումները հիմա պետք է սկսվեն, որպեսզի 2036 թվականին արդեն գործողին փոխարինող պատրաստի բլոկ ունենանք։ Սովորաբար մի 8 տարի տևում է նոր բլոկի կառուցումը։ Հետևաբար կրկնում եմ, որ քննարկումները, ֆինանսավորման հարցը պետք է քննարկվի հիմա, քանի որ միլիարդների մասին է խոսքը, եթե ընտրվեն միջին հզորության բլոկներ։ Փաստաթղթերի, հիմնավորումների հարց կա նաև։ Բացի դրանից, եթե ընտրվեն միջին հզորության բլոկներ, ապա պետք է ուսումնասիրվի դրա փորձը։ Պետք է տեսնել՝ որ երկրում են դրանք շահագործել, ինչ փորձ կա, ուսումնասիրել դա։ Չի կարելի անփորձ բան բերել»,- ասաց Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն նոր ատոմակայան կառուցել, թե՞ Ռուսաստանի աջակցությունը այս հարցում անխուսափելի է, Պետրոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դրա համար բյուջեում փող կա, թե չկա, բայց բոլորն էլ գիտեն, որ դրա համար պետք է հովանավոր ունենաս կամ վարկ վերցնես, կամ այլ տարբերակ ընտրվի։ Չգիտեմ՝ որ տարբերակը արդյունավետ կլինի, բայց կրկնում եմ, որ նոր ատոմակայանի կառուցումն անխուսափելի է։ Դրանից կախված է մեր էներգետիկ անվտանգության հարցը»։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է փակել Մեծամորի ատոմակայանը։ Նույն համաձայնագրով սահմանվում է նաև նոր ատոմակայանի կառուցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում