Saturday, 08 05 2021
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»

Հայ ժողովուրդը թույլ չի տա, որ Քոչարյանի նման վիժվածքը նորից գա Հայաստանի ղեկավար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը։

Պարոն Առաքելյան, երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաոսային իրավիճակ է, գերիների հարցը հնարավոր չի լինում լուծել։ Ամեն օր բողոքի ակցիաներ են։ Առհասարակ ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ։

– Այո՛, բավականին վրդովվեցուցիչ են ներկա զարգացումները։ Այսօրվա այս վիճակը, որ մենք տեսնում ենք, ցավ է պատճառում «Ազատամարտիկների դաշինքի» մեր տղաներին։ Ստով ու կեղծիքով իրավիճակը պղտորում են, լարում են մարդկանց իրար դեմ։ Մեզ շատ է հուզում ներկա վիճակը։ Այսօր նրանք, ովքեր ուզում են գալ իշխանության և դրա համար կոկորդ են պատռում, ստոր ձևով են դա անում։ Մենք տեսել ենք թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները։ Դրանք հիմա նորից եկել են, մի քանի լնգուլավազ էլ հավաքել են կողքերը ու ուզում են նորից ժողովրդի իշխանությունը վերցնեն։ Մենք՝ «Ազատամարտիկների դաշինքի» տղաները, թույլ չենք տալու նրանց վերարտադրությունը։ Հայաստանը խաղադաշտ չի, փորձադաշտ չի, որ ով գա, ինչ ուզենա՝ անի։ Ժողովուրդը ընտրել էր Նիկոլին ու նորից կընտրի Նիկոլին։ Ուղղակի Հայաստանի համար դեմոկրատիան շուտ էր։ Տեսա՞ք՝ ինչ եղավ դեմոկրատիան։

Այսինքն՝ Դուք համարում եք, որ երկրում իրավիճակի ապակայունացման մեջ մեծապես դեր ունի նաև Քոչարյա՞նը, նախկիննե՞րը։

– Իհարկե։ Ռոբերտ ու Սերժ․ամեն ինչ իրենք են անում։ Չեմ կարող ասել՝ Սերժի մասնակցության բաժինը ինչքան է, բայց երկրում տեղի ունեցող բոլոր կեղտոտ կաշաները սարքում է անմիջապես Ռոբերտ Քոչարյանը։ Տենց նենգաբար վարվել, խոսել ամբողջ ազգի հետ, ես ուղղակի զարմանում եմ։ Զարմանում եմ նաև, թե ոնց կարելի է թողնել, որ նրա նմանը մասնակի ընտրություններին։ Էդ մարդը պետք է բերդում փտեր։ Նրա հետ պետք է լիներ այն, ինչ նա արել է մեր բոլոր տղաների հետ։ Նա բերդերը լցրել էր մեր նման տղաներով, ինքը պետք է փտեր բերդում։

Դուք այստեղ իշխանության թուլությունը, ինչու չէ նաև մեղքը չե՞ք տեսնում, որ չկարողացավ Քոչարյանին ենթարկել պատասխանատվության, մի բան էլ իր գործողություններով մեխանիկորեն Քոչարյանին դարձրեց քաղաքական դերակատար։

– Այո՛։ Ես հենց դա էի ուզում ասել։ Իշխանության թուլությունը շատ-շատ է երևում։ Ի սկզբանե սխալ կադրային քաղաքականություն վարվեց, փորձառու մարդկանց չհավաքեց իր կողքը, որ այսօր այսքան բան չլիներ։ Բայց դա չարվեց, ու հիմա էլ դրանք վեր են կացել ու հայտարարում են, որ մինչև ընտրությունները պետք է Նիկոլի հարցերը լուծեն։ Ես, Նիկոլի հարցերը լուծել ասելով՝ մի բան եմ հասկանում՝ նրան պետք ա խփեն, վերացնեն։ Այսինքն՝ դրանք լկտիավարի էլի իրենց կեղտոտ խաղերն են խաղում։ Նրանք ամբողջ մի երկիր՝ Արցախը տանուլ տվեցին, ինչ է թե Հայաստանում իշխանության գան, բայց դա էլ չի լինելու։ Իրենց բեմադրած Չաուշեսկուն իրենց գլխին է գալու։ Իրենք պատերի տակ պետք ա գնդակահարվեն, բայց ցավալի է, որ այս ամենի ֆոնին էլի մեր Նիկոլը դեմոկրատիա է խաղում։

Պարոն Առաքելյան, անկախ ամեն ինչից, Քոչարյանը շանս ունի՞ առաջիկա ընտրություններում թեկուզ ներկայացվածություն ունենալ Ազգային ժողովում։

– 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես եղել եմ վստահված անձ։ Նա այդ ժամանակ, որ իշխանություն էր, հավաքել էր ընդամենը 3 տոկոս։ Իսկ հիմա մենք պարզապես թույլ չենք տա, որ նման մի վիժվածք գա Հայաստանի Հանրապետության ղեկավար կամ որևէ այլ բան դառնա։ Դրա դեմքին նայելուց միայն հասկանալի է, թե ինչ է իրենից ներկայացնում։ Իրա կողքի լնգուլավազներն էլ չեն օգնի նրան։ Հայ ժողովուրդը դա թույլ չի տա։ Անգամ փողով, ֆեյքերով, տո չգիտեմ՝ ուրիշ ինչ-որ բանով նա չի կարող հայ ժողովրդից ձայն ստանալ։ Էլ առաջվանը չի։ Բացառված է, որ իրենք հետ գան։

Իսկ Ձեր կարծիքով՝ գոնե ընտրություններից հետո երկրում կայունություն կհաստատվի՞։

– Եթե Նիկոլը շարունակի նույն կադրային քաղաքականությունը, կրկնի նույն սխալները, ոչ մի բան էլ չի փոխվի։ Իսկ եթե իր կողքը հավաքի կռված տղաներին, խելացի մարդկանց, ապա էս երկիրը կդառնա երկիր։ Էսօր Նիկոլի կոկորդը բռնել են չորս կողմից, նա չի կարողանում շնչել, բայց եթե փոխվի մոտեցումը և Նիկոլը սկսի հույսը դնել վստահելի մարդկանց վրա, ապա հավատացեք, որ երկիրը կփրկվի։ Ես լավատես եմ, որ նույն սխալները ընտրություններից հետո չեն կրկնվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});