Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

ԱՄՆ-ն զգուշացնում է Հայաստանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 7-ի մոսկովյան այցից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Արմեն Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ և ռեգիոնալ օրակարգի հարցեր: Ինչպես հայտնել է ԱՄՆ դեսպանատունը, նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը դեսպան Թրեյսին հայտնել է Հայաստանի ժողովրդավարությանը աջակցելու հանձնառությունը, ինչպես նաև արտահայտել Արցախի հակամարտության գործընթացի ներգրավվածության ԱՄՆ պատրաստակամությունը: Ամերիկայի Միացյալ Նահանգները մի կողմից ազդակներ է հղում Հայաստանին իր քաղաքական ներգրավվածության պատրաստակամության համար, մյուս կողմից, ըստ էության, նաև զգուշացնում հետևանքի մասին, որ կարող է լինել հակառակ դեպքում, այսինքն՝ այն պարագայում, երբ ռեգիոնալ հարցերի քննարկման ձևաչափը չվերադառնա Մինսկի խմբի եռանախագահություն, այլ մնա ռուս-թուրքական շրջանակում:

Այստեղ խնդիրները, անշուշտ, շատ են և բազմազան, սակայն ընդհանուր առմամբ, ԱՄՆ ազդակի բովանդակությունը բավականին թափանցիկ հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, որը օրերս խոսել էր այն մասին, որ Ռուսաստանը չի ուզում հակամարտության ամբողջական և վերջնական կարգավորում, որպեսզի չկորցնի իր ռեգիոնալ ազդեցության լծակները: Միաժամանակ, Քենթը նշել էր, որ Ադրբեջանը ժամանակի ընթացքում կսկսի դժգոհել ՌԴ ռազմական ներկայության հանդեպ: Ամերիկացի դիվանագետը բավականին պարզորոշ ակնարկում է, որ, ԱՄՆ-ին ռեգիոնից դուրս թողնելու պարագայում, Վաշինգտոնը կխաղա Ադրբեջանի դժգոհության կողմում, որովհետև մյուս կողմում իր հետ սառըպատերազմյան դիմակայության մեջ մտած Ռուսաստանն է: Եվ այդ հարաբերակցությունը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է կայունության ու անվտանգության տեսանկյունից: Բանն այն է, որ այսօր Երևանը, օբյեկտիվորեն խորհելով ընթացիկ կայունության մասին և սերտ աշխատելով Ռուսաստանի հետ, կարիք ունի խորհելու նաև կայունության և անվտանգության վաղվա երաշխիքների, երկարաժամկետ մեխանիզմների մասին, որտեղ արդեն ակնառու է, որ Ռուսաստանին զուգահեռ Միացյալ Նահանգների հետ սերտ աշխատանքը ոչ պակաս անհրաժեշտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում