Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն և «Փյունիկ»-ը:
Երկու թիմերին չհաջողվեց մեկ մեկու դարպասը գրավել հիմնական ժամանակում: Հայաստանի գործող գավաթակիր «Նոա»-ին հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 90+4-րդ րոպեին: Վլադիմիր Ազարովի գոլը հաղթական դարձավ իր թիմի համար:
Այժմ «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 25 միավոր, իսկ «Փյունիկ»-ը 12 միավորով 8-րդն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: