Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ սխալ վարվեց. Կուսակցությունը շեղվեց իր նպատակներից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

– Դեռ երկու տարի առաջ մի խումբ հանրապետականներով դուրս էինք եկել ՀՀԿ-ից և որոշել էին քաղաքական նոր ուժ ստեղծել: Ինչ փուլում է ձեր նախաձեռնությունը, այս նախընտրական շրջանում հնարավո՞ր է, որ ակտիվանաք:

– Մենք ուզում ենք քաղաքական ուժ ստեղծել, որն արդեն գրանցման փուլում է: Հենց գրանցեցինք, կակտիվանանք:

Կոնկրետ ինչպիսի՞ գաղափարախոսություն պետք է ունենա, ինչպես պետք է համախմբեք հանրությանը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու առաջիկայում:

– Մեր ծրագրերը ավելի շատ պետության կառավարման, կարգավորիչ դերի մեծացման հետ են կապված, ուժեղ պետություն ստեղծելու, սոցիալական բևեռացվածությունը թուլացնելու նպատակներ է դնելու իր առջև: Մերը ձախակողմյան կուսակցություն է լինելու, ունենալու է սոցիալիստական բաղադրիչ, միջին խավի շահերը պաշտպանող:

Ձեր կարծիքով՝ այս ընտրություններին քաղաքական ուժերը պետք է դաշինքներո՞վ մասնակցեն, ինչպե՞ս պետք է հաջողեն:

– Շատ դժվար հարց եք տալիս, որովհետև այսօր շատ խառն է ամեն ինչ: Ամեն մի ուժ պետք է գնահատի, կշռի իր քաշը քաղաքական դաշտում, վստահությունը հանրության շրջանում, որից ելնելով՝ անի իր քայլերը: Բնականաբար, միշտ ավելի արդյունավետ է սեփական ուժերով գնալ, որովհետև դաշինքները, սովորաբար, գաղափարական չեն լինում: Դաշինքները հիմնականում մեկանգամյա օգտագործման գործիքներ են լինում: Լավ կլինի, եթե ամեն մի քաղաքական ուժ ունենա գաղափարախոսություն, սկզբունքներ, ծրագիր և դրանցով գնա ընտրությունների, որովհետև ամենակարևորը այս ընտրություններում ոչ թե անհատների շահերի խնդիրն է, այլ քաղաքական ծրագրերի, գաղափարախոսությունների: Գոնե հասարակությունը պետք է իմանա՝ բացի ընտրություններով իշխանության գալուց, ուրիշ ինչ է ուզում քաղաքական այս կամ այն ուժը:

Ձեր նախկին քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, կարծես մտադիր չէ մասնակցել այս ընտրություններին, կամ վերջնական որոշում չունի: Ըստ ձեզ՝ ի՞նչն է պատճառը, իրենց ուժերի վրա վստահ չե՞ն:

– Ես միշտ դրա մասին խոսել եմ, որ միշտ անցնող ուժը չի կարող ընդդիմադիր լինել, դա ճիշտ չի, որովհետև, եթե հասարակությունը մերժել է տվյալ ուժին, նա, որպես ընդդիմադիր ուժ, շատ խոցելի է: Դա է պատճառը, որ այսօր ինչ լավ բաներ էլ ասի այդ քաղաքական ուժը, հասարակության մոտ բացասական ասոցիացիաներ կան, որոնք շատ դժվար է հաղթահարել, շատ դժվար է հասարակության վստահությունը շահել: Շատ կտրուկ քայլեր պետք է արվեն, և դեռ դրանից հետո ժամանակ է պետք, որ ժողովրդի վստահությունը նորից վերադարձնեն: Կարծում եմ՝ սա է պատճառը ՀՀԿ-ի մոտեցման:

Քաղաքական ուժերի, նաև Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումն ինչպե՞ս եք գնահատում: Նա հավակնում է լինել խորհրդարանում, հայտարարում է, որ մասնակցելու եմ ու կրելու եմ:

– Բնականաբար, նա տարբերակներ կունենա: Նվազագույն նպատակը կլինի խորհրդարան մտնելը: Համենայնդեպս, այն թիմը, որ հավաքվել է Ռոբերտ Քոչարյանի շուրջը, առաջին հերթին խորհրդարան մտնելու մինիմում ծրագիր է դրել իր առջև: Հետագայում, կարծում եմ, որ նաև պետության ղեկավար կփորձի դառնալ:

Իսկ շանս ունի՞ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատերն են հիշատակում նրա իշխանության օրոք արյունալի իրադարձությունների առկայությունը:

– Իհարկե, Քոչարյանի հետ կապված հասարակության մեջ կա այդ տրամադրությունը, բայց չենք կարող ժխտել, որ հասարակության որոշ խավեր գտնում են, որ Քոչարյանը վատ կառավարիչ չի եղել: Քոչարյանի ժամանակ տնտեսությունն ակտիվ է եղել, իհարկե, մոռանալով, որ այդ ժամանակ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր: Բայց օբյեկտիվությունը պահանջում է ասել, որ, իրոք, Քոչարյանի մոտ տնտեսական աշխատանքը ստացվում էր: Այսինքն՝ նրա վերաբերյալ երկու կարծիքներն էլ կան, հիմա թե որը կհաղթի, դա կախված է լինելու նաև դիմացի ուժերից: Համենայնդեպս, Քոչարյանն ունի թիմ, ունի իր շուրջը հավաքված մարդիկ, իսկ թե ինչ արդյունք կստանան, դա դժվար է կանխատեսել: Որովհետև քաղաքականության մեջ հազվագյուտ երևույթ է, որ հին ուժը, հին ղեկավարը նորից գա իշխանության:

Ի՞նչն է այսօր խանգարում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին միավորվելու:

– Դե, սկզբում միավորված էին, եթե ինչ-որ բան չլիներ, մենք ինչի՞ էինք դուրս գալիս Հանրապետական կուսակցությունից: Մենք հենց այնպես դուրս չենք եկել այդ կուսակցությունից: Մենք ամենադժվար պահին մեր կուսակցության կողքին ենք եղել, այդ կուսակցությունը մեզ շատ հարազատ է, բայց խանգարող հանգամանքներ կային այդ կուսակցության մեջ մնալու: Կան խնդիրներ, որոնք մեզ զատեցին կուսակցությունից: Կուսակցությունը շեղվեց իր նպատակներից: Վազգեն Սարգսյանի ժամանակ, երբ Երկրապահի մի մասը մտավ ՀՀԿ, կուսակցությունը վերարթնացավ Աշոտ Նավասարդյանից հետո, և այդ ժամանակ նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի միացման նպատակը հենց կոռուպցիայի դեմ պայքարն էր, որովհետև այդ երկու մարդիկ շատ լավ հասկանում էին, որ առանց դրա ո՛չ բանակ կարող են պահել, ո՛չ էլ Արցախը: Արցախը պահելու համար երկիրը պետք է ուժեղ լինի, կոռուպցիա չպետք է լինի: Կոռուպցիան էս երկրի հերն անիծողն է: Ճիշտ են ասում, որտեղի՞ց այդ գեներալներին միլիոններն ու դղյակները: Երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ, նա առաջին համագումարում շատ լավ ելույթ ունեցավ, խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց հետո իր ասած խոսքն ու արած գործն իրար հետ չհամընկան: Իսկ վերջին շրջանում ընդհանրապես, կուսակցությունը դարձավ մի միություն, որտեղ չկար գաղափարախոսություն: Կուսակցությունը չէր գործում, 15-16 հոգանոց խորհուրդը դարձավ 200 հոգանոց ամորֆ մարմին: Կապը կտրվեց կուսակցության ներքին օղակների հետ: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կուսակցության հետ սխալ վարվեց, մենք էլ արդեն մեր սկզբունքներով, գաղափարախոսությամբ իրենց չէինք համապատասխանում, իրենք էլ մեզ չէին համապատասխանում:

Դուք պատկերացնո՞ւմ եք Քոչարյանի հետ համագործակցություն:

– Կդժվարանամ ասել: Համենայնդեպս, մենք այսօր որևէ մեկի հետ համագործակցելու ծրագրեր չունենք: Թեև քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում