«Ռուսաստանը շահագրգռված չէ վերջնականորեն լուծելու ԼՂ հարցը. այդ մասին մենք վաղուց ենք ասել: Լեռնային Ղարաբաղի այդ կոնֆլիկտը Ռուսաստանն օգտագործում է՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր նպատակներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ելնելով նրանից, որ Ադրբեջանը շատ էր ուզում ուժով լուծել հարցը, Ռուսաստանը իր խաղաղապահներին, իր զորքերը մտցրեց տարածաշրջան: «Եվ ամենակարևորը՝ այն փաստը, որ Ռուսաստանը թույլ տվեց, որ Հարավային Կովկաս մտնի Թուրքիան, և Թուրքիայի հետ միասին ԼՂ հարցը դուրս բերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից, դա ևս ապացույց է, որ իրոք Ռուսաստանը շահագրգռված չէ, որ լուծվի այս հարցը»:
Անդրադառնալով հարցին, որ չլուծվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը նույնպես, քաղաքագետն ասաց. «Դա ևս ցույց է տալիս, որ կոնֆլիկտը լուծված չէ, Ռուսաստանն օգտագործում է մեր հակասություններն Ադրբեջանի հետ իր դիրքերը տարածաշրջանում պահելու համար, ոչ ավելին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: