Eurowings ավիաընկերությունը մուտք է գործում Վրաստանի շուկա: Գերմանական լոուքոստերը նախատեսում է հուլիսի 21-ից շաբաթական երկու անգամ Դյուսելդորֆ-Թբիլիսի չվերթներ իրականացնել:
Ըստ Avianews.ge-ի, ավիաընկերության կայքում տոմսերն արդեն վաճառվում են: Դրանց արժեքը սկսվում է 69.99 եվրոյից (միակողմանի):
Eurowings-ը տեղակայված է Դյուսելդորֆում և Lufthansa Group ավիացիոն հոլդինգի դուստր ձեռնարկություններից մեկն է: