Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ռուսաստանը պայթեցրել է Մինսկի խմբի ձևաչափը, հարցը կլուծվի ոչ թե պատերազմով, այլ ԱՄՆ-ԵՄ տեսլականով

Turkish Heritage Organization հաստատությունը օրերս կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի վերջին զարգացումների շուրջ: Մասնակիցների թվում էին գործող և նախկին դիվանագետներն ու վերլուծաբանները։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից՝ ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հարավային Կովկասի վերաբերյալ Turkish Heritage Organization հաստատության քննարկմանը: «Այսպես կոչված, երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերների»,- հայտարարել է Քենթը:

Քենթն ընդգծում է՝ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում ժողովրդավարության, բարգավաճման, խաղաղության և անվտանգության հաստատմանը, որը բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից: Նրա կարծիքով՝ վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը, ինչպես այն չէր կարգավորվել հայկական կողմի հաղթանակի ժամանակ ԼՂ առաջին պատերազմում: Ըստ ամերիկացի դիվանագետի՝ հակամարտության հիմնական ձևաչափը՝ Մինսկի խումբը, այսօր առերեսվում է մի շարք մարտահրավերների: Կարևոր է հասկանալ, թե որքանով են հետաքրքրված հակամարտող կողմերը այս մեխանիզմի վերականգնման հարցում, և ինչ մտադրություններ ունի Մոսկվան այս խնդրի շուրջ՝ նշել է ամերիկացի դիվանագետը: «ՌԴ-ն նախընտրեց հաստատել հրադադար Մինսկի խմբի վերահսկման մեխանիզմներից դուրս, որի մասն է այն կազմում: Նրանք հաստատեցին հրադադարը ուղղակիորեն, եռակողմ ձևաչափով»,- նշում է Քենթը:

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող անդամ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներն առաջիկայում ավելի մեծ դերակատարություն կունենա արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ: «Ես ընդամենը կհիշեցնեմ, որ սա հերթական հաստատումն է այն ճշմարտության, որ Միացյալ Նահանգները չի համակերպվելու նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ։ Մենք դա լսել էինք դեռևս նախորդ ամիս Վրաստանի արտգործնախարարի շուրթերից։ Երբ խոսվեց այդ չարաբաստիկ պլատֆորմի մասին, Իրանի արտգործնախարար Զարիֆը շրջայց էր սկսում տարածաշրջանում, Վրաստանի արտգործնախարարը ոչ միայն չհանդիպեց Իրանի արտգործնախարարի հետ, այլև հերքեց հենց Վրաստանի նախագահի այն հայտարարությունը, որով նա իր գոհունակությունն էր հայտնել առաջարկվող այդ չարաբաստիկ ձևաչափի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանի խոսքով՝ վերջին շաբաթներին Վրաստանը հանդես է գալիս Հայաստանի արտգործնախարարի փոխարեն և պաշտպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերը. «Որովհետև այս պահին դրանք համընկնում են։ Միացյալ Նահանգները ընդամենը հաստատեց այն, ինչ ասում էին նախկինում Եվրամիությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Որքան էլ ցանկանան ու հայտարարեն պարոնայք Պուտինը, Էրդողանը և Ալիևը միջազգային հանրության, ինչպես նաև հայության կողմից՝ ի հեճուկս պարոն Փաշինյանի ու պարոն Քոչարյանի, լուծումը լինելու է միջազգային իրավունքի, միջազգային օրենքի հիման վրա։ Հիմա դա կոչվում է Մինսկի ձևաչափ։ Կարծում եմ, որ շուտով այն կփոխվի, որովհետև Ռուսաստանը պայթեցրել է Մինսկի խմբի ձևաչափը, ուրեմն հարցը լուծվելու է Միացյալ Նահանգների ու Եվրամիության տեսլականով։ Դա միանգամայն ձեռնտու ու շահավետ է հայ ժողովրդի համար»։

Մեր զրուցակիցը միանգամայն հնարավոր է համարում գործնական քայլերի ի կատար ածումը. «Ես պատերազմից անմիջապես հետո պնդում էի, որ մենք չենք պարտվել, սա վերջը չէ։ Մենք վերադարձնելու ենք և՛ Քարվաճառը, և՛ Հադրութը։ Ընդ որում, դա անելու ենք ոչ թե պատերազմի, այլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Չեմ ուզում հիմա ամպագոռգոռ բաներ ասել, բայց այն պահին, երբ Հայաստանն ի վերջո կատարի իր աշխարհաքաղաքական ընտրությունը, իր ազգային պարտքը և միավորվի քաղաքակիրթ աշխարհին, այդ ժամանակ մենք կխոսենք ոչ միայն Արցախի, այլ նաև այլ պատմական տարածքների մասին։ Այդ ամենը լինելու է ի շահ հայ ժողովրդի՝ միջազգային իրավունքի հիման վրա»։

Խնդիրը, Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ, կախված է ոչ այնքան Բայդենի վարչակազմից: «Կա մի ավանդույթ, որ Միացյալ Նահանգներում սկսվել է առավել քան 100 տարի առաջ։ Դեռևս 1896 թվականին առաջին անգամ Միացյալ Նահանգների Կոնգրեսը դեռևս աբդուլ-համիդյան ջարդերի ժամանակ իր առաջին բանաձևն է ընդունել ի նպաստ հայ ժողովրդի։ Ընդունված է կապել Վուդրո Վիլսոնի հետ, բայց ԱՄՆ մի քանի նախագահներ՝ Ռուզվելտը, Վիլսոնը ձևավորեցին այն քաղաքակրթական ավանդույթը, որը Միացյալ Նահանգները շարունակում էր մինչև Թրամփը։ Թրամփը ցավալի բացառություն էր, որից օգտվեցին Ռուսաստանն ու Թուրքիան։ Բայց դա այլևս չի կրկնվի, և հիմա Ռուսաստանն ու Թուրքիան դաժանորեն պատժվելու են իրենց վարած քաղաքականության համար։ Ինչպես 1991 թվականին Սովետական միության փլուզման դեպքում եղավ, ինչպես 1918 թվականին ռուսական կայսրության, իսկ հետո օսմանյան կայսրության հետ կատարվեց, առիթը լինելու է հայ ժողովուրդը, հայկական հարցն ու հայ դատը»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում