Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Նոր թատերասրահ, պրեմիերաներ. Երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրենը՝ առաջիկա ծրագրերի մասին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն այս տարին բուռն է սկսել՝ հանդիսատեսին ներկայանալով հագեցած խաղացանկով:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ հանդիսատեսի ակտիվությունն առկա էր դեռ 2020 թվականի դեկտեմբերից, երբ կարճ ժամկետում որոշում կայացվեց բեմադրել ամանօրյա ներկայացումներ:

«Մենք մտավախություն ունեինք ներկայացումներին հանդիսատեսի արձագանքի հետ կապված, քանի որ համավարակ էր, պատերազմ էր, սակայն, ի զարմանս մեզ, դահլիճները լեփ-լեցուն էին: Իհարկե, լեփ-լեցուն ասելը հարաբերական է, որովհետև համավարակով պայմանավորված այցելուներին նստեցնում ենք սոցիալական հեռավորություն ապահովելով, սակայն, միևնույն է, մեծ ակտիվություն կար, ինչը շատ ոգևորիչ էր»,- ասաց Կարո Շահբազյանը:

Հանդիսատեսի կողմից նույն ոգևորությունը շարունակվեց նաև հաջորդող ամիսներին: Կարո Շահբազյանի բնորոշմամբ, հանդիսատեսի շրջանում նկատվում էր կարոտը թատրոնի հանդեպ: Ի պատասխան հանդիսատեսի ոգևորության, նույն ոգով էլ թատրոնն արձագանքեց  ու հանդես եկավ ներկայացումների հագեցած ու նոր ծրագրով՝ «Ուշ լինի, նուշ լինի», «Սիրային քառանկյունի», «Ռևիզոր», «Սիրային իրարանցում», «Չինացին էլ կարող է հայ լինել», «Հայկական և համաշխարհային օպերետները մեկ երեկոյում» և այլն: Ընդհանուր խաղացանկում ընդգրկված է 25-ից ավելի ներկայացում:

«Մի շատ կարևոր ծրագրի մասին ևս կուզենայի ասել: Դեռ 2020 թվականին նախատեսում էինք թատրոնում բացել Երվանդ Ղազանչյանի անվան փոքր թատերասրահ, սակայն, համավարակով պայմանավորված, բացումը հետաձգվեց: Այդ տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է, ձեռք ենք բերել նոր գույք, ձայնային, լուսային սարքավորումներ: Ամեն ինչ գրեթե պատրաստ է, նախատեսում ենք, որ այս տարի կանենք նաև այդ թատերասրահի բացումը»,- ասաց Կարո Շահբազյանը:

Նախորդ տարի փորձերը ավարտած ու թատրոնի մեծ բեմում ներկայացված Ռոդոլֆո Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումը մեկ անգամ է ցուցադրվել: Այն ի սկզբանե նախատեսված է եղել Երվանդ Ղազանչյանի անվան փոքր թատերասրահի համար: Եվ այժմ ներկայացումը սպասում է նոր թատերասրահի բացմանը:

Առաջիկայում ևս նոր ներկայացումներ կլինեն: Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են ըստ Է. Ռաձինսկու «Ներոն և Սենեկա» ներկայացման փորձերը, բեմադրական աշխատանքներն իրականացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը:

Դեռ 2020 թվականից սկսվել էին «Բանալի երկուսի համար» նեկայացման փորձերը, որի բեմադրոթյունն իրականացնում է Անուշ Սարգսյանը: Առաջիկայում այն ևս կհանձնվի հանդիսատեսի դատին:

Առաջիկա ծրագրերում իրենց տեղն են ունենալու նաև մանկական ներկայացումները: Թատրոն է հրավիրել Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները» ստեղծագործության հիման վրա ներկայացում բեմադրելու: Կարո Շահբազյանը վստահեցրեց, որ մեկ, երկու ամսվա մեջ այս առաջնախաղը կլինի:

Մեկ այլ ներկայացում՝ շատերին ծանոթ ստեղծագործության հիման վրա. շուտով հանդիսատեսին կներկայացվի «Քաջ Նազարը», որի համար երաժշտությունը գրում է կոմպոզիտոր, դաշնակահար ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

«Նոր շեշտադրումներով ներկայացում է լինելու: Ասեմ, որ 100-ից ավելի մասնակիցներ են լինելու՝ դերասանական կազմ, երգչախումբ, մենակատարներ, նվագախումբ, բալետային խումբ: Մինչև տարվա վերջ սա ևս կներկայացվի հանդիսատեսի դատին»,- ասաց թատրոնի տնօրենը:

Այս տարվա ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի նաև մյուզիքլային ներկայացում, որն ընդգրկելու է հատվածներ համաշխարհային 19 մյուզիքլներից: Այնպես է արվում աշխատանքը, որ այդ հատվածները ձուլվեն մեկ ներկայացման մեջ:

Կարո Շահբազյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում հյուրախաղերով մարզերում լինելը: Այս տարի արդեն մի քանի ներկայացումներով եղել են Կոտայքի մարզում, առաջիկայում նախատեսում են այցելել Սյունիք, Տավուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում