Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան ու Ադրբեջանն ավելի լավ տնտեսական գործընկեր են, քան Հայաստանը. ՀՀ-ի մասին վրացիների կարծիքը՝ վրացական ԶԼՄ-ներից

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Վրաստանում սոցհարցման տվյալներ, որոնք բավականին ուշադրության են արժանի նաև Հայաստանում: Ըստ իրականացված հարցման՝ Վրաստանի հանրության 64 տոկոսը Հայաստանի հետ հարաբերությունը գնահատում է դրական: Միաժամանակ, հարցվածների միայն 11 տոկոսն է Հայաստանը դիտարկում որպես գլխավոր գործընկեր: Իսկ որպես առաջնահերթ տնտեսական գործընկեր Հայաստանը դիտարկվում է միայն հարցվածների 9 տոկոսի շրջանում: Այդ առումով Վրաստանում Հայաստանին գերազանցում են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի  խոսքով՝ հարցման առաջին տեղը գրաված պետությունները Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ: «Եթե մի կողմ դնենք քաղաքականությունը, այս պատկերը ռեալ գնահատում է իրականությունը։ Նայեք, թե ինչքանով է ներկայացված Հայաստանը իրենց լրատվամիջոցներում, ինչ ենթատեքստով  է  ներկայացված, ինչպիսի տեղեկատվություն է տրամադրվում։ Բնականաբար, այս ամենը ազդում է հարցման արդյունքների վրա։ Ինչն է հետաքրքիր՝ Չինաստանն ու Իրանը ևս մեծ դերակատարություն ունեն, ինչը նկատելի է նաև Հայաստանի պարագայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մելիքյանի դիտարկմամբ՝ կարծիքի ձևավորման հարցում մեծ դերակատարություն ունեն լրատվամիջոցները, քաղաքական գործիչները. «Անընդհատ Եվրոպա, Արևմուտք, Ասոցացման համաձայնագիր, վիզային ռեժիմի թեմաներ… սա բնականաբար իր անդրադարձն է ունենում բնակչության ձևավորման հարցում։ Քանի որ անընդհատ մամուլում ու սոցցանցերում մենք տեսնում ենք թեմաներ, որոնք կապված են Եվրոպայի ու Արևմուտքի հետ, հասարակությունը այս ամենից իր տեսակետն է ձևավորում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ ոչ դրականով, ոչ բացասականով Հայաստանի հետ կապված ակտիվությունը Վրաստանի տեղեկատվական դաշտում շատ չէ, մենք հետևաբար ո՛չ առաջնային հորիզոնականներում ենք, ոչ էլ բացասական հիշատակումներում կանք. «Բայց կա  նաև այսպիսի հանգամանք. եթե, օրինակ, Արևմուտքի մասին հիշատակումները դրական են, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի մասին կարծիքները տարբեր են»։

Ինչ վերաբերում է  այն տեսակետներին, թե Հայաստանի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր է, Ջոնի Մելիքյանը նշեց. «Չէի ասի, որ այդ հարցը կապ ունի։ Հայաստանի հետ կապված առաջ են քաշվում Ջավախքի հարցը, մշակութային կոթողների  հետ կապված տարբեր հարցեր, որոնք Ռուսաստանի հետ կապված չեն, այլ ավելի տարածաշրջանային բնույթի խնդիրներ են։ Թուրքիայի պարագայում այս հարցն ավելի վառ է  արտահայտված՝ Աջարիայի հետ կապված խնդիրներ, տնտեսական ներդրումներ։ Այսօր արդեն առաջացել են հարցեր Նամախվանի ՀԷԿ-ի հետ կապված։ Վրաստանում Թուրքիայի  դեսպանի հայտարարությունները ևս մի հատվածի մոտ դժգոհություն առաջացրին։ Հարցման արդյունքները մեծ հաշվով ցույց են տալիս, որ վրացիները եվրոպական ու արևմտյան երկրներից միայն լուրջ վտանգ չեն տեսնում, իսկ մնացած պետությունների հետ կապված կան որոշակի մտահոգություններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում