Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Ուշագրավ զարգացումներ՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում․ սահմանափակումների վերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շուրջ 4+1 ձևաչափով (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններ վարել հնարավոր է այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը: Ռոհանին կարծում է, որ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկությունն Իրանի հաղթանակն է։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել էր, որ Թեհրանը բանակցելու է բացառապես 4+1 խմբի երկրների հետ:

«Նախօրեին կայացած հանդիպումից հետո ես միջազգային հարաբերություններում նոր էջ եմ բացել։ Եթե Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կարող ենք բանակցել 4+1 ձևաչափի շրջանակում»,- կառավարության նիստում ասել է Ռոհանին և հավելել. «Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար, և մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք միջուկային համաձայնագրի սահմաններում մեր ստանձնած պարտավորություններին վերադառնալ՝ բոլոր պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց։ Միացյալ Նահանգները խոսում է ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Վիեննայում սկսվել են Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներն իր համաձայնությունը տվել է  երկու հիմնական պատճառով: «Ինչպես նախկինում նշել եմ, իրավիճակը փակուղային էր։ Իրանը պահանջում էր, որ  վերացվեն սահմանափակումները, իսկ ԱՄՆ-ն ասում էր՝ նախ Իրանը պետք է վերադառնա, հետո նոր սահմանափակումները կվերանան։ Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ Թրամփի ժամանակ  կիրառված որոշ սահմանափակումներ այնպիսի բարդ մեխանիզմներով են, որ պետք է անցնեն Կոնգրեսով ու այլ  մարմիններով։ Երկրորդ հարցը Իրան-Չինաստան հարաբերություններն են։ Պետք է նշեմ, որ այս ամենի շուրջ կա մեծ բացասական արձագանք արևմտյան ԶԼՄ-ներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքով՝ պատճառներից մեկը, թե ինչու է ԱՄՆ-ն արագացնում գործընթացները, Իրանում առաջիկա նախագահական ընտրություններն են. «Եթե սահմանափակումները վերանան, դա կլինի բարենորոգիչների հաղթելու հնարավորությունը։ Այլապես կարելի է հենց հիմա կանխատեսել, որ իրենք պարտված են։ Մյուս կողմից՝ ինչքան էլ որ Չինաստանի, Ռուսաստանի ու այլ պետությունների հետ հարաբերությունները սերտացնեն, Իրանում պատմականորեն և ավանդաբար ավելի շատ արևմտյան կողմնորոշում ունեն։ Դա վերաբերում է նաև գործարարներին, որոնք վստահում են արևմտյան տեխնոլոգիաներին»։

Ինչ վերաբերում է այդ գործընթացների՝ մեզ վրա ազդեցությանը, Էմմա Բեգիջանյանն ասաց. «Նախևառաջ կբարելավվի Իրանի տնտեսական  իրավիճակը, ու մեզ հետ  տնտեսական ոլորտում համագործակցության ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն։ Եթե այդ սահմանափակումները վերանային 2018 թվականին, չէր բացառվում, որ կառուցվեր Իրան-Հայաստան երկաթուղին։ Մեզ համար ամեն դեպքում դա դրական ազդեցություն կունենար։ Բայց ես միշտ ասել եմ, որ չեմ հավատում, որ Իրանը կգնա Չինաստանի հետ համագործակցության, չնայած դա կարելի է դիտարկել նաև աշխարհի երկբևեռության ենթատեքստում։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը Շանհայի կազմակերպության գլխավոր դերակատարներ են, և չնայած Իրանի ցանկությանը՝ նրանք չեն ընդառաջել, որ Իրանը մասնակցի։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ կան որոշակի անվստահության տարրեր ևս։ Ռուսաստանի պարագայում դա հստակ է՝ ինչքան էլ մոտենում են, այդ փաստը մնում է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում