Պուտին-Փաշինյան հանդիպումից եւ գերիների հարցի քննարկումից հետո երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Բաքվից Հայաստան է վերադառնալու գերիների խումբ: Տեղեկությունը հաստատեցին վարչապետի խոսնակն ու փոխվարչապետի գրասենյակը: Ինքնաթիռը վայրէջք կատարեց, սակայն պարզվեց, որ գերիներ չեն վերադարձել: Այսօր արդեն գերիների հարազատները առավոտյան փակել են ճանապարհներ: Ընդհանրապես, ի՞նչ երևույթի հետ գործ ունենք՝ ապատեղեկատվություն՝ պաշտոնական մակարդակի՞, թե ձախողված բանակցություններ արդեն ռուսական մակարդակով։ Լրագրող Արման Գալոյանը այս հարցին վերապահումով է մոտենում, քանի որ գործ ունենք շատ զգայուն իրավիճակի հետ։ Նշում է՝ բոլոր մակարդակներում պետք է ինֆորմացիայի հետ զգույշ լինել, իսկ գերիների վերադարձը մի քանի զանգով կամ օրով չէր լուծվելու։