Saturday, 08 05 2021
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը

Փաշինյանը իր ձեռքով Քոչարյանին դարձրեց քաղաքական գործիչ. Գրիգոր Ոսկերչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, «7»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը։

Պարոն Ոսկերչյան, դատարանը 300.1 հոդվածի մասով արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին ու մնացած ամբաստանյալներին Մարտի 1-ի գործով։ 2008 թվականի իրադարձություններից 13 տարի անց Դուք նման ելք պատկերացնո՞ւմ էիք, և ո՞վ է այս ամենի գլխավոր պատասխանատուն։

– Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է բացառապես իշխանությունը։ Սա միանշանակ է։ Մնացածը երկրորդական բաներ են։

– Իշխանությունը մեղավոր է նրանում, որ ժամանակին չիրականացրեց դատաիրավական բարեփոխումները և թույլ տվեց, որ այս աղմկահարույց գործով ամբաստանյալները դառնան քաղաքական դերակատարնե՞ր։

– Ես ձեր ասածներից միայն մի հարցի չեմ կարող պատասխանել, թե այս ամբողջի մեջ կար նաև նպատակաուղղված դիտավորությո՞ւն, թե՞ սա պարզապես անզորության, անբանության, անկարողության հետևանք էր։ Ակնհայտ, ամբողջ ազգի աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց վերաբերյալ ճշմարտությունը ամբողջ ազգը գիտեր, հիմա դատարանը հակառակն է ասում։ Գիտեք, այստեղ խնդիրը նաև Քոչարյանին ամեն գնով նստեցնելը չէր։

Խնդիրը դա չէր։ Խնդիրն այն էր, որ տեղի էր ունեցել հանցագործություն պետության և ժողովրդի դեմ, և իշխանությունը, ունենալով  լիարժեք, ամբողջական իշխանություն, կարծես թե նաև ցանկություն, հանրության  աջակցություն, պառլամենտում՝ գերակշիռ մեծամասնություն, այս կարևորագույն հարցում պետք է արդարադատություն իրականացներ։ Հետևաբար այս հարցում որևէ կերպ իշխանություններին արդարացնել հնարավոր չէ, եթե, իհարկե, կատարվածում դիտավորություն չկա։

Դուք դիտավորություն տեսնո՞ւմ եք կատարվածում։

– Ես որևէ  փաստ, ապացույց չունեմ, բայց հնարավոր չէ չմտածել, որ  իշխանությունը, այդքան լայն հնարավորություններ ունենալով հանդերձ, այդպիսի խայտառակ, անարդյունք ձևով ավարտին է հասցնում Մարտի 1-ի գործը։ Ես չեմ կարողանում արդեն գտնել մի բան, որ այս իշխանությունը ձեռնարկել է և մինչև վերջ հասցրել է։ Չկա նման բան։ Իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով բոլոր հարցերը։ Կարծես թե սա այն նշանակետային դատավարությունն էր, որը դարձել էր դրոշակ, և սա էլ ձախողվեց։ Ու չեմ հասկանում՝ հանուն ինչի։ Չգիտեմ՝ անկարողությունի՞ց էր, թե՞… Վերջին շրջանում մտքեր են առաջանում, որ միգուցե իշխանության ինքնապահպանման նպատակով նաև թույլատրվեց նման իրավիճակ։ Այնքան ամեն ինչ ակնհայտ է, այնքան ամեն ինչ երևակված է, որ այլևս դատողություններ անելու ցանկություն չկա։

Դուք Մարտի 1-ի գործը այսպիսով համարում եք փակվա՞ծ, ավարտվա՞ծ, թե՞ դեռ ակնկալիք ունեք, որ ՀՔԾ-ում սպանությունների մասով քննվող մայր գործով հնարավոր է օբյեկտիվ քննություն գնա ու 2008-ի իրադարձություններին ի վերջո տրվի իրավական գնահատական։

– Գիտեք ինչ՝ գործը ձգձգվեց, առանց այդ էլ սպանությունների մասով քննությունից լուրջ առաջընթաց չկար, հիմա էլ սա։ Պատերազմից հետո առկա մթնոլորտը, դրան հաջորդած զարգացումները այնպիսի մթնոլորտ ստեղծեցին, որ  մենք կորցնում ենք ոչ միայն արդարադատության հասնելու  հնարավորությունը, այլև կորցնում ենք շատ ավելի լուրջ բաներ։ Հետևաբար պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործիչ, որին ես երբեք քաղաքական գործիչ չեմ համարել։

– Այո, Քոչարյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ վերահաստատեց ընտրություններին մասնակցելու և հաղթելու իր մտադրությունը։

– Կմասնակցի, չի մասնակցի, կհաղթի… այս ամեն ինչն արդեն կարևոր չէ։ Այն ժամանակ էլ Քոչարյանը չուներ գաղափարական հենք, մոտեցումներ, որպեսզի հօգուտ ինչ-որ հարցեր  լուծեր։ Պարզապես իշխեց որոշակի ժամանակ ու գնաց։ Եվ հիմա հնարավորություն է ստեղծվում, որ այդ բագաժով մարդը նորից հանդես գա իր ամբիցիաներով, իր նկրտումներով,  իշխանության ձգտումներով։ Ես չեմ ուզում հավատալ, որ ամեն ինչ դիտավորյալ արվեց, բայց դեպքերի ամբողջ ընթացքը բերում է հենց դրան։ Իրենք իրենց ձեռքով հրապարակեցին մեղադրանքը, իրենք իրենց ձեռքով տապալեցին այն, հիմա էլ իրենք իրենց ձեռքով բերել են գործիչների, որոնք ժամանակին իրենց գործունեությամբ ձախողել են ղարաբաղյան կարգավորման հարցը և ընդհանրապես Հայաստանի ապագայի տեսլականները։ Ինձ համար արդեն մնացած ամեն ինչ երկրորդական բնույթ ունի։

Կրկնում եմ՝ Մարտի 1-ի գործի դատավարության  կարևորությունը կայանում էր ոչ թե Քոչարյանին ու մյուսներին ամեն գնով բանտ նստեցնելու մեջ, այլ նրանում, որ նման մեթոդներով իշխանության պահպանումը, սահմանադրական կարգի տապալումը տեղ չունենան Հայաստանում։ Բայց իշխանությունները, բացի պոպուլիզմից, ուրիշ բանի ունակ չեն։ Ես այս եզրակացության եմ եկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});