Իրանն ազատ է արձակել հունվարին Պարսից ծոցում կանգնեցված հարավկորեական Hankuk Chemi լցանավը և դրա անձնակազմին: Ապրիլի 9-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Գործակալության տվյալներով՝ նավն անձնակազմի 13 անդամներով արդեն հեռացել է Իրանի նավահանգստից: Իրանի առափնյա պահպանությունը հարավկորեական նավը կալանել Է հունվարի 4-ին: Արևմտյան զանգվածային լրատվամիջոցները որպես դրա հնարավոր պատճառ նշել են Սեուլի կողմից 7 միլիարդ դոլարի իրանական ակտիվների սառեցումը, որը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով:
Իր հերթին, իրանական կողմը պնդում է, որ լցանավը կալանվել է դրա կողմից ծոցի ջրերի աղտոտման պատճառով։