Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի հայտնի մոդել Բելլա Հադիդը, որը տարբեր փորձագետների և պարբերականների կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենագեղեցիկ կին, նմանակ ունի: Նա TikTok-ի օգտատեր է՝ nely__1 նիկով: Աղջիկն իր օգտահաշվում տեսանյութ է տեղադրել, որը 760 հազար դիտում է հավաքել:
Տեսանյութում աղջիկը կանգնած է Հադիդի պատկերի ֆոնին՝ ձեռքով ծածկելով դեմքը, հետո նա հեռացնում է ձեռքը՝ զարմացնելով դիտողներին: Միևնույն ժամանակ, կադրում հնչում է ձայն, որն ասում է. «Ցույց տվեք ձեզ հայտնիի ֆոնին, որի հետ ձեզ առավել հաճախ են համեմատում»:
nely__1-ն իր տեսանյութը մակագրել է հետևյալ կերպ. «Ի՞նչ եք կարծում, նմա՞ն եմ»: «Դու ավելի լավ տեսք ունես, քան Բելլա Հադիդը»,- գրել են տասնյակ օգտատերեր: Սակայն ոմանք կարծիք են հայտնել, որ նա նման է նաև սուպերմոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիին: