ԱՄՆ-ը մտադիր է արդիականացնել իր միջուկային զենքը՝ արտաքին ագրեսիան զսպելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պետք է արդիականացնենք մեր միջուկային ներուժը, պետք է պահպանենք և մեծացնենք մեր միջուկային պաշարները, որպեսզի դրանք օգտագործման համար լինեն անվտանգ և արդյունավետ: Մենք կշարունակենք դա անել, որպեսզի զսպենք այլ պետությունների միջուկային ագրեսիան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է երկխոսություն վարեն ռազմավարական կայունության և սպառազինության վերահսկման հարցերի շուրջ: