Պորտուգալիան որոշ տարիքային խմբերում կդադարեցնի պատվաստումը AstraZeneca-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ տեղի հեռուստատեսությանը հղումով:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, իշխանությունները որոշման մասին կհայտարարեն հինգշաբթի օրը: Հեռուստաալիքը չի նշել, թե որ խմբերի մասին է խոսքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակողները սկսել են ուսումնասիրել, թե ինչու է պատվաստումից հետո որոշ հիվանդների մոտ թրոմբ առաջանում: