Հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում գնդակոծության արդյունքում մեկ մարդ զոհվել է: Դա տեղի է ունեցել Ուկրաինայի ուժայինների կողմից գնդակոծության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցչին:
«Ցավով ենք տեղեկացնում, որ գնդակոծության արդյունքում մեր հանրապետության պաշտպանններից մեկը զոհվել է: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին», – ասված է հաղորդագրության մեջ:
Դոնբասում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցը մշակվում է Մինսկում շփման խմբի հանդիպումներում: