Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Ինչ ազդեցություն կունենա դրամի արժեզրկումը գնաճի վրա. իմքայլական պատգամավորի կանխատեսումը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

– Պարոն Թունյան, կառավարությունը հակված է վերանայել եկամտահարկի վերադարձի համակարգը։ Կա՛մ դրա գործունեությունը կդադարեցվի, կա՛մ այն կգործի որոշակի սահմանափակումներով։ Արդյո՞ք այս փոփոխությունները լրջագույն դժգոհության չեն հանգեցնի։

– Կառավարությունը վերջին 2 տարիների ընթացքում միշտ ասել է, որ եղած համակարգը մտադիր է վերափոխել: Բայց եթե վերափոխվի կամ սահմանափակում մտնի, դա լինելու է ոչ առաջիկայում և ոչ միանգամից, լինելու է ողջամիտ ժամկետներում: Այս պահին նման նախագիծ չկա, որ վճարած եկամտային հարկերով հիփոթեքային վարկի տոկոսները փոխհատուցելու մեխանիզմ չեղարկվի: Երբ որ մենք կներդնենք եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը, այդ ժամանակ կմտածենք եկամտահարկի վերադարձի այս մեխանիզմին ձեռք տալու մասին:

Վիճակագրության համաձայն՝ ներդրման առաջին տարում վերադարձվել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է: Ստացվում է՝ պետության վրա թա՞նկ է նստում քաղաքացուն այս կերպ սոցիալապես աջակցելը։

– Այդ վիճակագրությունը ճիշտ է, ամեն տարի վարկառուների թիվն ավելանում է, ավելանում է նաև բյուջեից ծախսը այդ ուղղությամբ, բայց նաև հակառակ հաշվարկը կա, որ այդ նույն օրենքի արդյունքում շինարարություն է իրականացվում, և այդ շինարարության փուլում բավականին մեծ հարկեր են մուծվում բյուջե թե՛ շինարարության ընթացքում, թե՛ այդ անշարժ գույքը վաճառելու ժամանակ և թե՛ հետագայում գույքահարկի տեսքով: Այսինքն՝ այս երկուսը պետք է համեմատել ու հասկանալ, թե ֆինանսապես պետությանը որն է ձեռնտու: Այնպես չի, որ հիպոթեքային վարկի փոխհատուցման այս մեխանիզմը հանելը, միանշանակ, բոլորս համարում ենք՝ արդարացված է, այն էլ այս պահին:

– Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է։ Ի՞նչ ռիսկեր կան, ի՞նչ ազդեցություն այն կունենա գնաճի վրա։

– Վերջին մի քանի օրերին դրամը մի քանի կետով էլ է արժեզրկվել: Ճիշտ եք, արժեզրկման հետևանքն այն է, որ դա ազդում է որոշ ապրանքների գների վրա՝ հատկապես ներմուծվող: Բայց Կենտրոնական բանկն այսօր հայտարարեց, որ շուկայում միջամտություն է իրականացնելու, ինչը նշանակում է, որ բավարար քանակությամբ արտարժույթ կներարկվի ֆինանսական շուկա: Եթե կա պահանջարկ, այդ պահանջարկը կբավարարվի, և դրամի փոխարժեքը կկայունանա: Այսօր արդեն, եթե նկատել եք, փոխարժեքը կայունացել է:

Որքա՞ն ժամանակով կհաջողվի պահպանել փոխարժեքի կայունությունը, թե՞ վայրիվերումների փուլ ենք մտել:

– Չեմ կարող ասել, բայց հույս ունեմ, որ կկայունանա և բավականին տևական ժամանակով, որովհետև այսօրվա տատանումները իրենք ստանդարտից շեղում են: Հույս ունեմ, որ կգա ստանդարտ վիճակի և այդ վիճակը երկար կպահպանվի: Ինչ վերաբերում է քաղաքական անկայունությանը, կարծում եմ, որ մենք հիմա քաղաքական առումով շատ ավելի հանգիստ վիճակում ենք գտնվում, քան 2-3 ամիս առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում