Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Փոխվարչապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աշխատանքային շրջայցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շրջել մասնաշենքում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը փոխվարչապետին են ներկայացրել կառույցը, կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կոնկրետ բուժումների նպատակով կահավորված սրահներն ու սարքավորումները: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին ու զինվորների բուժման ընթացքին: Տիգրան Ավինյանը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջության վերականգնման ընթացքի մասին: Նա այցելել է կենտրոնում գործող գրադարան, ճաշարան ու հանգստի սենյակ, ինչպես նաև ծանոթացել պրոթեզավորման համար կառուցվող մասնաշենքի վերանորոգման աշխատանքներին:

Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու փոխնախարար Տաթև Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի, ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի հետ համատեղ 2018 թվականին: Այն գործում է բարեգործական և անվճար հիմունքներով՝ միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար: Ամբուլատոր պայմաններում անվճար բուժում կարող են ստանալ նաև զոհված ազատամարտիկների երեխաները: Կենտրոնի ծրագրերից ցայժմ օգտվել է շուրջ 3000 անձ։ Ներկայումս քննարկվում է կենտրոնի գործունեության ընդլայնման ծրագիրը: Այն ենթադրում է բազմապրոֆիլ բուժական հաստատության հիմնում, որը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում