Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, բայց ՀՀԿ-ականներ կան, որ միանշանակ դեմ են Ռոբերտ Քոչարյանին

ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, ՀՀԿ-ական գործող քաղաքապետերն ու համայնքապետերը սրտատրոփ սպասում են կուսակցության որոշմանը՝ մասնակցելո՞ւ են  արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Թեև ՀՀԿ-ում ներքին քննարկումներից արդեն պարզ է դառնում, որ հակված են չմասնակցելու, բայց պաշտոնական որոշում դեռ չկա։

ՀՀԿ-ականներին կուսակցությունից դեռևս չեն հուշում նաև, թե ում համար են աշխատելու։

Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի որոշում չունեն, սպասում են կուսակցության որոշման հրապարակմանը։ Սահակյանը նաև ասաց, որ առհասարակ կասկածում է, որ ընտրություններ կլինեն: «ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, դա կոլեգիալ որոշում է, երբ լինի՝ բոլորդ դրա մասին կիմանաք։ Թույլ տվեք իմ անձնական մոտեցումների, հակվածության մասին ձեզ չասեմ։ Սպասենք տեսնենք, թե ինչ է կատարվում։ Ի վերջո, դեռ ընտրությունները նշանակված չեն։ Սուտը մեր երկրում իր տեղը ունի, բայց ընտրությունները նշանակված չեն, և պետք չէ ջուրը չտեսած բոբիկանալ»,- ասաց Սպիտակի քաղաքապետը։

Մեր դիտարկմանը՝ կասկածնե՞ր ունի, որ ընտրություններ ամեն դեպքւմ կլինեն, Սահակյանը պատասխանեց. «Իհարկե ունեմ։ Այնքան սուտ եմ տեսել այս իշխանությունների կողմից, որ իրավունք ունեմ կասկածելու։ Ընտրություններն էլ իշխանություններն են անցկացնելու, բնականաբար չեմ հավատում իրենց»։

Սահակյանից նաև հետաքրքրվեցինք՝ եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի ամեն դեպքում չմասնակցել ընտրություններին, ունե՞ն ֆավորիտ կուսակցութուն, քաղաքական ուժ, որի համար կցանկանան աշխատել, ձայն հավաքել, Սահակյանը պատասխանեց. «Ոչ դեռ։ Ինձ համար ֆավորիտը միայն ՀՀԿ-ն է։ Մնացածը՝ կուսակցության որոշումից հետո»։

Արարատի մարզի մի քանի ՀՀԿ-ական գյուղապետեր ևս մեզ հետ զրույցում ասացին, որ դեռ ոչ մի բան պարզ չէ։ Սպասում են ՀՀԿ-ի վերջնական որոշմանը։ Իսկ եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի չմասնակցել ընտրություններին, ապա կասի նաև, թե ինչ պետք է անել և որ ուժին սատարել։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չեն շտապում  կարծիք հայտնել, սպասում են ՀՀԿ-ի վերջնական որոշմանը: «Հենց ՀՀԿ-ն վերջնական որոշի չմասնակցել, ես իմ կարծիքը կասեմ։ Մոտակա ժամանակներս արդեն ամեն ինչ պարզ կդառնա։ Դրա համար չեմ ուզում առաջ ընկնել ու իրականությանը չհամապատասխանող բաներ ասել»,- ասաց Մուրադյանը։

Իսկ Դուք այս պահին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի, անհատների մեջ ֆավորիտ ուժ, գործիչ ունե՞ք, Քոչարյանին կսատարե՞ք՝ հարցին նախկին պատգամավորը պատասխանեց. «Ոչ։ Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ։ Մնացածից կորոշեմ՝ որ ուժին կսատարեմ, բայց որ Ռոբերտ Քոչարյանին միանշանակ դեմ եմ լինելու, դա հաստատ է»։

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ սպասում են կուսակցության որոշմանը, բայց ինքը հակված է, որ մինչև ընտրությունները լուծվի պետությունը այս իշխանություններից ազատելու հարցը. «Ինձ համար ամենաառաջնայինը այս իշխանություններից պետությունը և ժողովրդին ազատելն է։ Այդ ծանր պարտավորությունից հետո նոր կորոշենք ինչ անել, ինչ՝ ոչ։ Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, թիվ մեկ խնդիրը, կրկնում եմ, այս իշխանություններից ազատվելն է։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող մնացած ուժերին, ապա դրանք ինձ դեռևս ոչինչ չեն ասում»։

– Քոչարյա՞նն էլ ոչինչ չի ասում։

– Ես անձերի մասին ոչինչ չեմ ասում։ Ես խոսում եմ ուժերի մասին։ Անձերի դեպքում կխոսեմ այն ժամանակ, երբ կլինի համապատասխան հայտ։ Բայց ինձ համար կարևորը, կրկնում եմ,  այս իշխանություններից օր առաջ ազատվելն է։

Դուք անձնապես հակված չե՞ք սատարելու Քոչարյանին։

– Կրկնում եմ՝ անձերի մասին կոնկրետ կխոսեմ այն ժամանակ, երբ որ այս  իշխանությունից երկիրը ազատվի։

Իշխանություններից ազատվում են ընտրությունների միջոցով նոր իշխանություն ընտրելով։ Դուք ո՞ր ուժի միջոցով եք պատկերացնում նոր իշխանությունը։

– Ոչ։ Կարելի է  իշխանություններից ազատվել մինչև ընտրությունները և նոր  մտածել ընտրությունների մասին ու նոր իշխանություն ունենալու մասին։

Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Ինչպե՞ս պետք է մինչև ընտրություններն ազատվեք իշխանությունից։

– Դրա տարբեր ձևերը կան։

Օրինա՞կ։

– Օրինակ համար՝ մեկ ձևը այն է, որ դավաճանը ինքը հրաժարական տա ու գնա։

– Իշխանությունը չի պատրաստվում հրաժարական տալ։ Դրա մասին արդեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Որպես երկրորդ տարբերակ ո՞րն եք դիտարկում։

– Ասելը քիչ է։ Նիկոլ Փաշինյանի որևէ ասած հիմք չի կարելի ընդունել։

Շարունակո՞ւմ եք որպես երկրորդ տարբերակ վարչապետին ֆիզիկապես վերացնելը դիտարկել։ Մեկ քրեական գործ կա արդեն դրա վերաբերյալ, որով մի քանի ՀՀԿ-ականներ են անցնում, այդ թվում՝ Ձեր նախկին նախարարն ու խմբակցության նախկին ղեկավարը։

– Ֆիզիկապես ոչնչացնել չէ, բայց կարելի է և քրեական գործ հարուցել։

Քրեական գործ ի՞նչ հոդվածով։

– Էնքան հիմքեր կան, հիմա ես չթվարկեմ։

Իսկ Դուք անձնապես հակվա՞ծ եք, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին։ Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն դեռ ընտրազանգված ունի՞։

– ՀՀԿ-ն միշտ էլ ունեցել է և ունի ընտրազանգված։ Մնացածը, վերջնական որոշումը կախված է իրադարձությունների զարգացումից։ Իրադարձությունները ցույց կտան, թե ինչ որոշում կկայացվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում