Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է կրճատել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկա Դեմմերի հայտարարությանը:
«Զրույցի թեման, ի միջի այլոց, Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումն էր Ուկրաինայի արևելքում: Կանցլերը պահանջել է հրաժարվել զորքերի այս կուտակումից՝ դեէսկալացիային հասնելու համար », – ասել է Դեմմերը: