Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Վան»-ի հետ:
Հայաստանի գործող չեմպիոնը զիջեց գոլառատ խաղում` 2:3 հաշվով: Չարենցավանի «Վան»-ի կազմում աչքի ընկան Ստեֆան Աջումանին, Ալեքսանդր Տենյաեւը ու Էդգար Մովսեսյանը: «Արարատ-Արմենիա»-ից գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը ու Յուսուֆ Օտուբանջոն:
Այս տուրից հետո «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ «Վան»-ը` 7-րդն է:
Այս տուրի շրջանակներում ապրիլի 9-ին կկայանան «Նոա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումները: