Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք, առողջացել է 816 քաղաքացի, մահացել է՝ 28-ը: Մեկ օրում կատարվել է 4943 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 889․872-ի: Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, 15 հազար դեղաչափ ժամանել այսօր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Առողջապահական գործի կազմակերպիչ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ: