Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանի վերելքն առաջինն է Եվրոպայում, երրորդը՝ աշխարհում

ՖԻՖԱ-ի երեկ հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային թիմը, առաջադիմելով 9 կետով, հանգրվանել է 90-րդ հորիզոնականում։ Դասակարգման աղյուսակի նոր կանոնակարգի հաստատումից հետո մեր հավաքականի վերելքը կարելի է համարել աննախադեպ։

Երեկ հրապարակված ցուցակում Հայաստանի վերելքի ցուցանիշը երրորդն է աշխարհի 210 հավաքականների շարքում։ Զիջում ենք միայն Գվինեային և Նամիբիային։ Վերջինս, առաջադիմելով 10 հորիզոնականով, հանգրվանել է 111-րդ տեղում, իսկ Գվինեան առաջադիմել է 11 կետով և հիմա 108-րդն է։ Եվրոպայի կտրվածքով Հայաստանի ազգային հավաքականն առաջինն է։

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում մերոնք նույնքան հաղթանակ տարան՝ գրանցելով պատմական արդյունք։ Լիխտենշտեյնին հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասնելուց հետո մեր հավաքականը Երևանում նախ՝ 2։0 հաշվով հաղթել էր Իսլանդիային, այնուհետև 3։2 հաշվով՝ Ռումինիային։ Ընդհանուր առմամբ վերջին 5 հանդիպումներում Հայաստանի ընտրանին 5 հաղթանակ է տարել։

Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեր գլխավոր թիմն անցկացրել է 9 պաշտոնական հանդիպում, որոնցից 6-ում հաղթել է, երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել ընդամենը մեկ պարտություն։ Վիճակագրական տվյալները լավագույնս են արտացոլում իսպանացի մասնագետի կատարած աշխատանքը։

Անցյալ տարի տեղի ունեցած Ազգերի լիգայի վերջին մրցաշարում Հայաստանի ազգային թիմը, հաղթող դառնալով C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում, նվաճել էր B դիվիզիոնի ուղեգիր։ Ազգերի լիգայի կտրվածքով՝ Հայաստանը բավական լավ դիրքում է և շրջանցել է այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Թուրքիան, Բուլղարիան, Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան։ Այս հավաքականները Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում ելույթ կունենան ավելի ցածր՝ C դիվիզիոնում։

Ինչևէ, փետրվարի 18-ին հրապարակված 2021 թվականի առաջին դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 99-րդն էր։ Ֆիքսենք այս կետը՝ տարեվերջին գնահատականներ տալու և հետևություններ անելու համար։ Նշենք, որ Խոակին Կապառոսի թիմին միայն Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ նոյեմբերին տարած հաղթանակներից հետո էր հաջողվել հայտնվել աղյուսակի լավագույն հարյուրյակում։ Տևական ժամանակ մենք տեղ չունեինք աշխարհի լավագույն 100 ազգային թիմերի շարքում։ 2020 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 101-րդն էր։

Նշենք նաև, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի զամբյուղները ձևավորվել էին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի հիման վրա։ Որպեսզի սթափ գնահատական տանք դասակարգման ցուցակին, հիշենք, թե ինչ վիճակում էր մեր հավաքականը մինչև Խոակին Կապառոսը։ Մեր ընտրանին 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում 9։1 հաշվով պարտվել էր Իտալիային։ Ընդունենք, որ նման հաշվով պարտված հավաքականն ուղղակի չէր կարող տեղ ունենալ լավագույն հարյուրյակում։ Ուստի մինչև նոյեմբեր ՖԻՖԱ-ի աղյուսակում մեր դիրքը միանգամայն օբյեկտիվ է։

2020 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն՝ ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Եղավ մի պահ, երբ մեր ընտրանին իրական հնարավորություն ուներ երկրորդ հորիզոնականի համար պայքարելու, բայց Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ մրցավեճերում ձախողվեցինք։ Հիմա ունենք նոր՝ բալանսավորված հավաքական։

Անդրադառնանք նաև մեր մրցակիցներին աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Գերմանիայի հավաքականն առաջադիմելով մեկ հորիզոնականով՝ այժմ 12-րդն է։ Ռումինիայի ընտրանին նահանջել է 6 հորիզոնականով՝ տեղ զբաղեցնելով 43-րդ տեղում։ Իսլանդիան ևս նահանջել է 6 հորիզոնականով և հիմա 52-րդն է։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով՝ հանգրվանելով 62-րդ տեղում։ Ենթախմբի հետնապահ Լիխտենշտեյնն էլ նահանջել է 5 կետով և այժմ 186-րդն է։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը, որին հաջորդում են համապատասխանաբար Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրուգվայը և Դանիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում