Wednesday, 14 04 2021
Իշխանությունը հաջողություն է արձանագրել միայն քարոզչական բեմադրությունների ոլորտում
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, քվորում չլինելու պատճառով
Մեզ պետք է ոչ թե դատաստան, այլ արդարություն․ Մարտի 1-ի գործը բացահայտված է․ Նիկոլ Փաշինյան
VBET Պրեմիեր լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին»
Զինվորականն իր հայտարարություններում որոշակի սահման պետք է չանցնի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովին
Միայն ՌԴ ու Բելառուսի համար գործում է այն հավելվածը, որի միջոցով կարելի է գալ ՀՀ ու մեկնել
Ռուսաստանում բացել են Թուրքիա թռիչքների վերաբերյալ թեժ գիծ
Նոր մանրամասներ Երևանի համար 54 երթուղայինում տեղի ունեցած սպանությունից
ԼՂ կարգավորման միակ հարթակը Մինսկի խումբն է․ ԱԳ նախարար
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1085-ով
Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ․ Փաշինյան
Գերիների վերադարձի լուրից հետո դատարկ ինքնաթիռի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը․ վարչապետ
Թուրքիան քաղաքական դրդապատճառներ չի տեսնում երկրի հետ օդային երթևեկությունը սահմանափակելու Ռուսաստանի որոշման հարցում. Չավուշօղլու
Ձեր թիմից մա՞րդ եք փնտրում, որ սոցիալական ծառայության պետ նշանակեք․ պատգամավորը՝ սոցապ նախարարին
Պետական հեղաշրջման փորձի շրջանակում Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ․ Նիկոլ Փաշինյան
17:15
Ուկրաինացին չորս անգամ հիվանդացել է COVID-19-ով
Կապ չունի նոր պղնձաձուլարանը որտեղ կկառուցվի․ սա միայն մեր ցանկությունից չէ կախված․ Փաշինյան
ՄԽ համանախագահները փաստում են՝ եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվում․ ԱԳ նախարար
ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին
Թեթև վիրավորում ստացած որոշ անձանց տվյալները չեն ձևակերպվել․ սոցապ նախարարի պարզաբանումը
Պայմանավորվածություն ունենք ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերել․ նախարար
16:45
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». 2021-ին մշակութային ծրագրեր կլինեն ՀՀ մարզերում և Արցախում
2020-ը ֆորսմաժորային տարի էր, արվել է այն, ինչ այդ պահին հնարավոր է եղել. Թունյան
Ես կվարեմ նիստը, մի՛ անհանգստացեք, Ձեր տեղը զբաղեցրեք․ Ալեն Սիմոնյանը՝ Արտակ Մանուկյանին
16:18
Տոկիոյում բացվել է Օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցը
Ուղիղ. «Հայրենիքի փրկիչները» հավաքվել են ԱԺ-ի դիմաց. Բողոքի ակցիա
Շուշիում զոհված ոստիկանների դեպքերի քննության հետ կապված մանրամասներին չեմ տիրապետում
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Ես որևէ մեկին չեմ ուզել թիրախավորել, երբ ասել եմ «ձեր թիմը»․ Գոռ Գևորգյանը՝ Փաշինյանին

Արցախի հարցը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնեցին Հհ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:

Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:

Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ:

Նախագահ Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ  ֆիքսել, կրկնել, հիշել,  որ այո, մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային:

Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով:

Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարևոր է նաև արձանագրել, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը,  իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև  համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});