Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարևոր հայտարարություններ Վաշինգտոնում. մենք պետք է մտածենք այդ մասին լրջորեն

Վաշինգտոնում տեղի է ունեցել համացանցային կոնֆերանս «Թուրքական ժառանգություն» խորագրով, որին մասնակցել է նաև ԱՄՆ պետքատուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Քենթը արել է մի քանի ուշագրավ հայտարարություն արցախյան հարցի և իրավիճակի առնչությամբ:

Մասնավորապես, նա ասել է, թե տպավորություն կա, որ Ռուսաստանը չի ցանկանում լուծել հարցը նաև այս պատերազմից հետո և դիտարկում է չլուծվածությունը որպես ազդեցության միջոց: Քենթը հայտարարել է, թե երկարաժամկետ հեռանկարում դիտարկում են ռուս խաղաղապահների ներկայության առնչությամբ Ադրբեջանի դժգոհություն: Քենթը ողջունել է կրակի դադարեցումը՝ նշելով, սակայն, որ առկա են երկարաժամկետ մտահոգություններ ու ռիսկեր, թե ինչպես հասնել երկարաժամկետ ու հաստատուն կարգավորման, որը թույլ կտա երկրներին շարժվել առաջ: Նա այդ համատեքստում խոսել է Մինսկի խմբի մարտահրավերների մասին՝ հարց տալով, թե կա՞ արդյոք շարունակության պահանջ:

Վաշինգտոնում Քենթի հայտարարությունները պետք է բավականին ուշադրությամբ ուսումնասիրվեն Հայաստանում: Դրանցում կան բազմաշերտ տողատակեր, որոնք մեզ պետք է մղեն երկարաժամկետ սցենարների շուրջ աշխատանքի և պատրաստվածության: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի գնահատականում շոշափվում է մտահոգություն, որ Ռուսաստանը, ռազմական իմաստով ամրանալով Արցախում, կարող է այդ հանգամանքը օգտագործել որպես կոնֆլիկտի վրա ռեգիոնալ խաղ կառուցելու նոր ռեսուրս:

Բանն այն է, որ եթե դիտարկվում է Ռուսաստանի այդպիսի հավանական մտադրություն, ապա կարող է լինել նաև դրա հակադարձում: Իսկ հակադարձումը կարող է լինել հենց ադրբեջանական կամ ադրբեջանա-թուրքական դժգոհություն գեներացնելով, ինչը իր հերթին կարող է բերել կոնֆլիկտի թեժացման նոր ռիսկերի: Հայաստանը դարձյալ կարող է հայտնվել աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում: Սա ևս մեկ անգամ ակնառու է դարձնում, որ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական աշխատանքը պետք է կրի բազմավեկտոր բնույթ և ինտենսիվ լինի ոչ միայն Ռուսաստանի, այլև առնվազն ԱՄՆ ուղղությամբ, որպեսզի կարողանանք ձևավորել երաշխիքներ, երբ ռուս խաղաղապահների ներկայությունից ադրբեջանա-թուրքական հնարավոր դժգոհությունը՝ ժամանակի ընթացքում, որի հավանականության մասին ինքս առիթ եմ ունեցել գրելու անցնող ամիսներին, չի կապիտալիզացվի Արցախի դեմ, և այդ դժգոհությունը չի վայելի ԱՄՆ լուռ կամ բացահայտ աջակցությունը, և Արցախը այդ իմաստով չի դիտվի խնդիր, որտեղ պետք է թուրք-ադրբեջանական տանդեմի ռեսուրսով չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը:

Սրանք լրջագույն հարցեր են, որոնք պետք է լինեն հայկական հանրույթի քննարկման առարկան, ինչի փոխարեն, սակայն, Հայաստանը բերվում է ընդամենը «թուրքական վտանգի» և «ռուսական փրկության» պրիմիտիվության և քաղաքական միապաղաղության դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում