Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը Մոսկվայում հարցազրույց տվեց, ու եթե մի քիչ հեղինակություն էլ ուներ, դա էլ կորավ. Գագիկ Մելքոնյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Պարոն Մելքոնյան, վերջին շրջանում շատ էր խոսվում բանակի վերազինման անհրաժեշտության մասին: Նիկոլ Փաշինյանը ևս առաջնային է համարել բանակում ժամանակակից զենքերի համալրումը և խոսել բանակում լայնամասշտաբ բարեփոխումների մասին: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ բարեփոխումները:

– Այո, բանակում բարեփոխումները պարտադիր են, առաջնահերթ բանակը պետք է վերազինվի, մենք պետք է ունենանք արդիական զենքեր: Հերիք է մուրացկանի դերում ապրենք, հույսը դնենք ուրիշների վրա: Դարերով մեր հույսը դրեցինք ուրիշների վրա, մեկ անգամ ենք հույսը մեզ վրա դրել ու հաղթել ենք: Ու նորից հույսը դրեցինք ուրիշի վրա ու պարտվեցինք: Դրա համար առաջնահերթությունը բանակը զինելն է, պետք է սոված էլ մնանք, բայց մեր բանակը զինենք արդիական զենքերով: Պետք է կառուցվածքային փոփոխություն լինի բանակում: Ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա, ամեն մարդ պետք է կարողանա ուժերի գերագույն լարումով աշխատել բանակի համար, ոչ մի բան չպետք է խնայենք բանակը զարգացնելու համար:

Դա ենթադրում է նաև կադրայի՞ն փոփոխություններ:

– Պարտադիր, առաջնահերթությունը հենց կադրային փոփոխությունները պետք է լինեն:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը դուք կարգավորված համարո՞ւմ եք:

– Ոչ, դեռ կարգավորված չէ, պետք է կարգավորվի: Այդ բարեկամ, հարազատ թայֆաբազությունը պետք է վերանա բոլոր տեղերից:

Այսինքն՝ այս երեք տարում դա տեղի չի ունեցել և այս իշխանությունների մե՞ղքն է, որ այս ընթացքում բանակը չգնաց բարեփոխումների:

– Իշխանություններն ի՞նչ պետք է անեն, նրանք իշխանության գալով նշանակել են նոր նախարար, Գլխավոր շտաբի նոր պետ, նրանք էլ պետք է աշխատեին, փոփոխություններ անեին՝ թե՛ կադրային, թե՛ կառուցվածքային: Իրենք պետք է առաջին հերթին արդիական զենքերի մասին մտածեին, ոչ թե ինքնաթիռների և այլն: Ինչու մինչև այդ նույնիսկ առաջին, երկրորդ, երրորդ գիծ չկար:

Ռոբերտ Քոչարյանը Պոզներին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, թե վերջին 3 տարվա ընթացքում հետևողականորեն քայքայվել է Հայաստանի ԶՈՒ մարտունակությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, և արդյոք արդարացի՞ է ամեն ինչի մեղքը բարդել իշխանությունների վրա:

– Իրենց թողած ժառանգությունն է բանակը: Իրենք պետք է զինեին, նոր սպառազինություն գնեին: Ի՞նչ պետք է անեին մարդիկ երեք տարում: Երեք տարում մարդն ի՞նչ կարող է անել: Դրա համար մեծ փողեր են պետք, իսկ այդ փողերն ո՞ւր են, այդ հարցին թող իրենք պատասխանեն, ինչո՞ւ մինչ այդ բանակը չի զինվել: Ուրիշի վրա մեղք բարդելը շատ հեշտ է, բայց առաջին հերթին մտածի, որ դու ես էնտեղ եղել, դու ես առաջին դեմքը եղել, գերագույն գլխավոր հրամանատար ես եղել, ի՞նչ ես արել և ինչ չես արել, որի համար ափսոսում ես, որ չես արել:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Քոչարյանը՝ Ռուսաստանում հարցազրույց տալով ու քննադատելով իշխանություններին: Ուզում է առաջիկա ընտրություններում ունենալ Մոսկվայի աջակցությո՞ւնը:

– Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ իրեն աջակցել են ու աջակցում են, բայց մեր ժողովուրդը պետք է իր խոսքն ասի: Ինքը գնաց էնտեղ հարցազրույց տվեց, ու եթե մի քիչ հեղինակություն էլ ուներ, դա էլ կորավ: Իր կողմնակիցները հիմա արդեն տարբեր բաներ են խոսում: Ինքն ուզում է մեր ազգին սարքի վասալ:

Կարծում եք՝ ընտրությունների ժամանակ հասարակությունը ցույց կտա՞ իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ:

– Ես չգիտեմ, գուցե Քոչարյանը չդնի իր թեկնածությունը: Երբ դնի, նոր այդ ժամանակ մենք կարող ենք ինչ-որ բան ասել: Այսօր բանակի վերազինումը, վերակառուցումն ավելի կարևոր են, քան ընտրությունները, որովհետև ամեն օր լսում ենք՝ Զանգեզուրը տալիս են, էս տալիս են, էն տալիս են: Դրա համար պետք է շուտ ոտքի կանգնենք, մեր մեջքը դզենք, որ այդպիսի խոսակցություններ էլ չլինեն: Այդ խոսակցությունները տարածում են հենց ընդդիմություն կոչվածները, իրենք երկրի դավաճաններ են, որոնք անընդհատ սեպ են խրում, անընդհատ խանգարում են թե՛ բանակին, թե՛ իշխանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում