ԱՄՆ-ը ծրագրում է վերսկսել Պաղեստինի ինքնավարությանը տրամադրվող տնտեսական և հումանիտար օգնությունը:
Ինչպես հետևում է Պետդեպարտամենտի չորեքշաբթի օրը տարածած հայտարարությունից, այդ նպատակով Վաշինգտոնը պատրաստվում է 235 միլիոն դոլար ծախսել:
75 միլիոն դոլար կուղղվի Արևմտյան ափի և Գազայի հատվածի զարգացմանը, 10 միլիոն դոլար կհատկացվի տարածաշրջանում խաղաղության հասնելու ծրագրերին, որոնք իրականացվում են Միջազգային զարգացման դաշնային գործակալության (USAID) հովանու ներքո: 150 միլիոնը նախատեսված է օգնության համար՝ ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի շրջանակում:
Եվս 15 միլիոն դոլար կուղղվի Պաղեստինյան ինքնավարությունում COVID-19-ի հետևանքները վերացնելու և պարենամթերքի անբավարարության դեմ պայքարին, նշում է «Ամերիկայի ձայնը»: