Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Առկա պատվաստանյութերը բրիտանական շտամի վրա նույնպես ազդում են. համաճարակաբան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։

– Հայաստանում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը: Ըստ որում, բրիտանական շտամը կորոնավիրուսով վարակվածների մոտ հայտնաբերվել է պատահական ընտրությամբ, այսինքն՝ առկա է ամեն 5-րդի մոտ: Սա ինչ նոր մարտահրավերների առջև է կանգնեցնում մեզ:

– Կորոնավիրուսի բրիտանական շտամը 1,5 անգամ ավելի արագ է տարածվում, փոխանցումն ավելի ինտենսիվ է, քան նախկինում շրջանառվող շտամը, և վերջին շրջանում ինտենսիվ վերելքը, մեծ հավանականությամբ, դրանով էլ պայմանավորված է: Ինչ վերաբերում է մարտահրավերին, հակահամաճարակային կանոնները շտամի փոփոխությունից կախված չեն, մնում են նույնը: Իսկ պրոֆիլակտիկայի համար առաջարկվող պատվաստանյութը ազդում է բրիտանական շտամի վրա նույնպես: Այս պահին շրջանառվող պատվաստանյութերը, որոնք Հայաստանին առաջարկվում են՝ և՛ AstraZeneca-ն և՛ «Սպուտնիկ V»-ն բրիտական շտամի նկատմամբ ևս ունեն մեծ արդյունավետություն:

Այս նոր շտամը նաև փոքրերի՞ համար է վտանգ ներկայացնում:

– Այո, այն գրանցվում է նույնիսկ մինչև 9 տարեկանների շրջանում, որը նախկին շտամին այնքան էլ բնորոշ չէր: «Ռոսպոտրեբնադզորի» տնօրենը նշում է, որ մեծ հավանականությամբ բրիտանական շտամը Ռուսաստան ներթափանցել է Արաբական Միացյալ Էմիրություններից, և ես չեմ բացառում, որ Հայաստան մուտքը ևս եղել է այդ երկրից՝ հաշվի առնելով ակտիվացած տուրիզմը:

Եթե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամեն 5-րդը վարակված է բրիտանական շտամով, փաստորեն, մենք ունենք դրանով վարակված մեծ թվով քաղաքացինե՞ր:

– Ոչ թե ամեն 5-րդը վարակված է, այլ հաշվի առնելով շտամի իդենտիֆիկացիայի հաճախականությունը, ամեն 5-րդ դեպքը պայմանավորվում է այս շտամով:

Պատվաստանյութերի վերաբերյալ տարբեր ու հակասական կարծիքներ են հնչում: Կան մասնագետներ, որոնք նշում են, որ պատվաստանյութը ոչ մի հարց չի լուծի, քանի որ վիրուսը շատ արագ փոփոխվում է: Ձեր կարծիքով՝ պատվաստվելը ճի՞շտ է, թե՞ ոչ:

– Պատվաստվելը միանշանակ ճիշտ է: Մենք ունենք գրիպի պատվաստումների փորձը: Ես կարող եմ մատնանշել 2009 թվականի պանդեմիան, որը հնարավոր եղավ հաղթահարել միայն պատվաստումների շնորհիվ: Այս պահին գրիպի վիրուսն էլ ավելի ինտենսիվ է ենթարկվում մուտացիայի, բայց հնարավոր եղավ այն հաղթահարել՝ շնորհիվ պատվաստանյութերի: Այս պահին, համենայնդեպս, առկա պատվաստանյութերը չունեն ապացույց, որ շրջանառվող շտամերի վրա չեն ազդում: Մի փոքր հակասական են կարծիքները հարավաֆրիկյան շտամի ուղղությամբ առկա պատվաստանյութերի ազդեցությունը, բայց բրիտանական շտամի նկատմամբ բավականին վիրուսային ակտիվություն գրանցում են: Համենայնդեպս, հակամարմիններ արտադրվում են:

Մասնագետներ կան, որոնք ասում են, որ չի բացառվում, որ բրիտանական շտամը հենց Հայաստանում տեղում առաջացած լինի և պարտադիր չէր, որ գար արտասահմանից: Դա հնարավո՞ր է, թե՞ այն պետք է դրսից եկած լինի:

– Քանի որ մեզ մոտ վիրուսի մուտքը գրանցվել է մեկ տարի անց, մենք, ցավոք սրտի, չունենք համեմատական: Եթե ունենայինք համեմատական, հստակ կերևար գենոմի կառուցվածքը՝ համեմատելով այս շտամը մեկ տարի առաջ շրջանառվող շտամի հետ:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այսօր վատ վիճակում է՝ հաշվի առնելով, որ շատ արագ հիվանդությունը տարածվում է և, կարծեք թե, բոլորը հիվանդացել են:

– Սա խոսում է հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասին: Մեկ շաբաթ առաջ ունեցանք մի փոքր խստացում, իսկ մինչ այդ մենք բավականին թերացումներ ունեինք այս ոլորտում, ինչն էլ իր բնական ելքն ունեցավ՝ հիվանդացության աճի տեսքով: Ես կարծում եմ, որ այս նոր խստացումները, որ մտցրել են, կունենան իրենց ազդեցությունը, և առաջիկայում հիվանդացությունը կկայունանա, եթե պահպանենք այս կանոնները: Այս պահին պատվաստումների լայն ընդգրկվածություն և հասանելիություն չունենք, որ ես ասեմ՝ պատվաստումները կօգնեն իրավիճակը հաղթահարել: Այս պահին մեզ մնում է հակահամաճարակային կանոնները պահպանել:

Շատերը նշում են, որ վիրուսը չի վերանալու, և մարդկությունը պետք է սովորի նրա հետ կողք կողքի ապրել:

– Այո, չի վերանալու: Մեծ հավանականությամբ, այն կմնա մեզ հետ՝ հարմարվելով մեր օրգանիզմում: Եթե ուզենանք սպեցիֆիկ պրոֆիլակտիկան ավելի արդյունավետ իրականացնենք՝ Իսրայելի փորձը հաշվի առնելով, և ունենանք այդպիսի ձեռքբերում, դա կլինի ելք այս իրավիճակից:

Իսկ կա՞ն մարդիկ, որոնք չեն հիվանդանում Covid-ով, և ովքեր են նրանք:

– Կարող են լինել այդպիսի մարդիկ: Ցանկացած ինֆեկցիոն հիվանդության դեպքում, որոշ բացառություններով, կան մարդիկ, որոնք ուղղակի անընկալ են: Կա այդպիսի հավանականություն: Օրինակ՝ ջրծաղիկի դեպքում, եթե վարակի հետ հանդիպեցիր, հիվանդանալու հավանականությունը 70 տոկոս է, այսինքն՝ կան մարդիկ, որոնք ուղղակի չեն հիվանդանում զուտ իրենց իմունային համակարգի ակտիվության շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում